Վաճառքի և սպասարկման մասնագետ, ք․Երևան
Team Telecom Armenia-ն փնտրում է Վաճառքի և սպասարկման մասնագետներ Երևան քաղաքի համար
Ապահովել հաճախորդների որակյալ և բարձրակարգ սպասարկումը:
Իրականացնել մատուցվող ծառայությունների և ապրանքների վաճառք:
Կատարել դրամական միջոցների մուտքեր և վարել համապատասխան թղթաբանությունը:
Ապահովել ընթացակարգերի և աշխատանքային հրահանգների կատարումը:
Ապահովել սարքավորումների կարգավորումներ:
Պատրաստել հաշվետվություններ՝ ըստ հաստատված ժամանակացույցի:
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:
Աշխատանքային փորձը վաճառքի և սպասարկման ոլորտում ցանկալի է:
Հեռահաղորդակցության ոլորտի բազային գիտելիքներ;
Վաճառքի հիմնական սկզբունքների իմացություն;
Ակտիվ վաճառքի հմտություններ;
Սպասարկման և բանակցությունների վարման հմտություններ;
Ուսուցման պատրաստակամություն;
Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն;
Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն;
Նպատակասլացություն, ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն;
Թիմում աշխատելու ունակություն;
Համակարգչային գերազանց գիտելիքներ՝ Microsoft Office ( մասնավորապես Excel );
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն:
Առողջության ապահովագրություն;
Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day off (արձակուրդային օրերից զատ);
Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով);
Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից;
Կորպորատիվ տոներ և միջոցառումներ
Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) salesrecruitment@telecomarmenia.am էլեկտրոնային հասցեին հայերեն կամ անգլերեն լեզուներով:
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Վաճառքի և սպասարկման մասնագետ ք. Երևան:
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.telecomarmenia.am