Technical Specialist
Սմարտիկ թիմը փնտրում է պատասխանատու և ճկուն տեխնիկ-տեղադրողի, ով կիրականացնի ընկերության իրականացվող նախագծերում համակարգերի, սարքավորումների մասնագիտական տեղադրում, միացումներ և կարգավորումներ։
- Խելացի տան համակարգերի և սարքավորումների տեղադրում, միացում և կարգաբերում։
- Խելացի լուսավորության, վարագույրների, անվտանգության համակարգերի, սենսորների և այլ սարքավորումների ինտեգրում։
- Օբյեկտներում տեխնիկական աշխատանքների իրականացում՝ համաձայն նախագծային պահանջների։
- Սարքավորումների փորձարկում և հայտնաբերված խնդիրների վերացում։
- Տեխնիկական անսարքությունների ախտորոշում և լուծում։
- Կատարված աշխատանքների որակի վերահսկում։
- Տեղադրված սարքավորումների և օգտագործված նյութերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում։
- Աշխատանքների ընթացքի և տեխնիկական խնդիրների մասին ժամանակին տեղեկացում ղեկավարությանը։
- Համագործակցություն վաճառքի բաժնի և նախագծերի պատասխանատուների հետ։
- Անհրաժեշտության դեպքում հետվաճառքային տեխնիկական սպասարկման իրականացում։
- էլեկտրամոնտաժային աշխատանքների բազային գիտելիքներ։
- Ցածր հոսանքային համակարգերի (Low Voltage) իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Ցանցային տեխնոլոգիաների՝ LAN, Wi-Fi, IP, TCP/IP բազային իմացությունը կդիտվի որպես առավելություն:
- Տեխնիկական գծագրեր, սխեմաներ և նախագծեր կարդալու կարողություն։
- Էլեկտրական և տեխնիկական գործիքներով աշխատելու հմտություններ։
- Տեխնիկական սարքավորումների տեղադրման, միացման և կարգաբերման կարողություն։
- Խնդիրները վերլուծելու և ինքնուրույն լուծումներ գտնելու ունակություն։
- Համակարգչային գրագիտություն և նոր ծրագրային համակարգեր սովորելու պատրաստակամություն։
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և կարգապահություն։
- Թիմում աշխատելու և գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն։
- Հաճախորդների հետ քաղաքավարի և գրագետ հաղորդակցվելու հմտություններ։
- Սեփական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է։
- Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։