Chief Engineer

Property Development CompanyYerevanstaffamопубліковано 11.11.2026

Գլխավոր ճարտարագետը պատասխանատու է լինելու շինության բնականոն կենսագործունեության համար, Վերահսկում է շենքի ինժեներական համակարգերը (օդափոխություն, ջեռուցում, ուժային էլեկտրասնուցում, կաթսայատուն և այլն) և կանաչ հատվածները (բույսեր, ծաղիկներ, ծառեր) սպասարկող մասնագիտացված խմբերի կողմից կատարվող աշխատանքները, ընդունում աշխատանքները, արտակարգ իրավիճակների և համակարգերի խափանումների ժամանակ ապահովում է արագ արձագանքման, իրազեկման ու մասնագետների ներգրավման գործառույթները, կազմակերպում վերանորոգման ու վերականգնման աշխատանքների ընթացքը և ընդունում արդյունքները։

  • Կրել պատասխանատվություն բազային ճարտարագիտական համակարգերի (ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրականության, սանիտարատեխնիկական, օդորակման, հովացման, սառեցման, հրդեհային անվտանգության, ավտոմատացման) սպասարկմանն ու կառավարմանն ուղղված անհրաժեշտ բոլոր ծրագրերի իրականացման համար՝ նպատակ ունենալով բարձրացնելու դրանց հուսալիությունը և շահագործման ժամկետը: Կրել պատասխանատվություն բազային ճարտարագիտական համակարգերի սպասարկման և ճարտարագիտական աշխատանքների կատարման համար:
  • Կազմակերպել ճարտարագիտական համակարգերի և սարքավորումների սպասարկման համար անհրաժեշտ պահեստամասերի, գործիքների և նյութերի ձեռքբերումը և հսկել դրանց անհրաժեշտ քանակի առկայությունը: Կառավարել սարքավորումների և նյութերի մատակարարման ծախսերը:
  • Իրականացնել գործիքների տրամադրման և օգտագործման հաշվարման կարգի հսկողություն:
  • Կրել պատասխանատվություն շենքի ճարտարագիտական համակարգերի վերաբերյալ իրավասու անձանց կողմից ստացվող բողոքների վերլուծության և դրանց աշխատանքի վերաբերյալ բոլոր հարցերի սպառիչ պատասխանների համար: Ներդնել բոլոր հայտերի ժամանակին կատարումն ապահովող ընթացակարգեր:
  • Կապալառու կազմակերպության ներգրավման պարագայում իրականացնել տեխնիկական, ֆինանսական և այլ անհրաժեշտ հսկողություն՝ վերջինիս կողմից իրականացվող գործունեության նկատմամբ:
  • Մասնակցել տեխնիկական սպասարկման մասով տարեկան բյուջեի մշակմանը: Ապահովել ճարտարագիտական ծառայության ծախսերի վերաբերյալ հաշվետվողականություն:
  • Ձեռնարկել բոլոր միջոցներն արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ և վարել դրանց վերաբերյալ անհրաժեշտ հաշվետվողականություն:
  • Մշակել կանխարգելիչ սպասարկման արդյունավետ ծրագիր և ղեկավարել այն: Վարել ընթացիկ փաստաթղթեր և հաշվետվություններ կանխարգելիչ սպասարկման իրականացման վերաբերյալ:
  • Մասնակցել ճարտարագիտական ծառայության աշխատակիցների աշխատանքի ընդունման գործընթացին:
  • Կազմակերպել ուսուցումներ և վերապատրաստումներ, ամփոփել դրանց արդյունքները և նպատակահարմարության դեպքում ներկայացնել աշխատակցի առաջխաղացման և/կամ աշխատավարձի փոփոխության վերաբերյալ առաջարկություն:
  • Հետևել տեխնիկական շահագործման և սպասարկման ոլորտի օրենսդրական փոփոխություններին և ապահովել դրանց պահպանումը:
  • Ներդնել և համակարգել էներգոսպառման կառավարման ծրագիր: Իրականացնել էներգոսպառման վերլուծություն և ապահովել անհրաժեշտ միջոցներ էներգոսպառման նվազեցման ուղղությամբ: Նախապատրաստել էներգոսպառման հսկողության բոլոր հաշվետվությունները:
  • Իրականացնել հրդեհային անվտանգության և արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների կատարման հրահանգավորում:
  • Ապահովել սարքավորումենրի սարքին վիճակը:
  • Ներդնել ճարտարագիտական միջոցների, համակարգերի և սարքավորումների որակի հսկողության ընդհանուր ծրագրեր և մշտապես կազմակերպել շենքի ճարտարագիտական ստուգումներ:
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն:
  • Նյութական պատասխանատվությամբ ղեկավար պաշտոնում 3 տարվա աշխատանքային փորձ:
  • Համակարգչային հմտություններ:
  • Ճշտապահություն և կազմակերպվածություն:
  • Մասնագիտական գրագրություն վարելու կարողություններ:
  • Մտքերը գրավոր և բանավոր վստահ և գրագետ ձևակերպելու ունակություն:
  • Մտքերի փոխանակման, հիմնական խնդիրների ձևակերպման, քննարկումների արդյունքների ամփոփման և որոշումների կայացման ունակություն:
  • Արտակարգ իրավիճակներում հանգստություն պահպանելու և ռացիոնալ որոշումներ կայացնելու ունակություն:
  • Լիդերային հատկանիշների առկայություն:
  • Անձնակազմում բարենպաստ աշխատանքային միջավայրի ձևավորում և պահպանում:
  • Քաղաքավարի շփվելու կարողություն:
  • Լավ ֆիզիկական պատրաստվածություն՝ մշտական շրջայցերի կատարման և արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների կազմակերպման համար:
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է:

Աշխատատեղին դիմելու համար խնդրում ենք լրացնել դիմում-հայտը, կցել CV-ն, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և ուղարկել հետևյալ էլ. հասցեին` lilit.shakaryan@ameriabank.am:

Նամակիվերնագրումխնդրումենքնշելպաշտոնիանվանումը:*

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները: