Call Center Specialist

MekStep Academy (Academy of Modern Professions)Yerevanstaffamопубліковано 02.11.2026

MekStep Academy-ն հրավիրում է աշխատանքի զանգերի կենտրոնի մասնագետի (Call Center Specialist)՝ իր թիմը համալրելու նպատակով։

Մենք փնտրում ենք հաղորդակցման զարգացած հմտություններով, պատասխանատու և նպատակասլաց մասնագետի, ով կիրականացնի մուտքային և ելքային զանգեր, կներկայացնի ակադեմիայի կրթական ծրագրերը և կապահովի արդյունավետ հաղորդակցություն պոտենցիալ ու գործող հաճախորդների հետ։

Մեզ համար կարևոր են գրագետ և հստակ խոսքը, հաճախորդների կարիքները բացահայտելու կարողությունը, սպասարկման բարձր մշակույթը և արդյունքի հասնելու պատրաստակամությունը։

Աշխատանքը գրասենյակային է՝ Երևանում։

  • Իրականացնել մուտքային և ելքային հեռախոսազանգեր։
  • Խորհրդատվություն տրամադրել ակադեմիայի դասընթացների, կրթական ծրագրերի և մասնակցության պայմանների վերաբերյալ։
  • Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան կրթական լուծումներ։
  • Իրականացնել հեռախոսային վաճառքներ՝ հետևելով վաճառքի սահմանված գործընթացներին։
  • Արդյունավետ աշխատել հաճախորդների հարցերի, առարկությունների և մտահոգությունների հետ։
  • Կազմակերպել և համակարգել պոտենցիալ հաճախորդների հանդիպումները ակադեմիայի ներկայացուցիչների հետ։
  • Իրականացնել հետադարձ զանգեր և պահպանել շարունակական կապ հետաքրքրված հաճախորդների հետ։
  • Գրանցել, մշակել և պարբերաբար թարմացնել հաճախորդների տվյալները։
  • Համագործակցել վաճառքի և կրթական ծրագրերի պատասխանատուների հետ։
  • Ապահովել սպասարկման որակի չափանիշների պահպանումը և ներկայացնել կատարված աշխատանքների հաշվետվություններ։
  • Առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ զանգերի կենտրոնում, հաճախորդների սպասարկման կամ վաճառքի ոլորտում։
  • Հայերենի գերազանց իմացություն՝ գրագետ, հստակ բանավոր և գրավոր հաղորդակցմամբ (պարտադիր)։
  • Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Հեռախոսային հաղորդակցության և ակտիվ լսման զարգացած հմտություններ։
  • Հաճախորդների կարիքները բացահայտելու և առարկությունների հետ արդյունավետ աշխատելու կարողություն։
  • Համակարգչային գրագիտություն, MS Office ծրագրերով աշխատելու կարողություն։
  • CRM համակարգերով աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Հստակ և համոզիչ խոսք, բանակցություններ վարելու կարողություն։
  • Արագ կողմնորոշվելու և խնդիրներին լուծումներ գտնելու ունակություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում, կարգապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
  • Սթրեսակայունություն, թիմում աշխատելու պատրաստակամություն և արդյունքին միտված մտածելակերպ։

Մենք առաջարկում ենք՝

  • Աշխատանք զարգացող կրթական կազմակերպությունում։
  • Հարմարավետ գրասենյակային և համագործակցային աշխատանքային միջավայր։
  • Մասնագիտական գիտելիքների և վաճառքի հմտությունների զարգացման հնարավորություն։
  • Թիմային աջակցություն և մասնագիտական աճի հեռանկար։
  • Կրթական ոլորտում աշխատելու և տարբեր մասնագիտական ուղղությունների հետ ծանոթանալու հնարավորություն։