Mechanical Planner
Մեխանիկական աշխատանքների պլանավորման մասնագետը պատասխանատու է Ամուլսարի կույտային տարրալվացման արտադրական գործընթացի ամբողջ տարածքում իրականացվող բոլոր մեխանիկական սպասարկման աշխատանքների արդյունավետ պլանավորման, ժամանակացույցի կազմման և համակարգման համար։ Սա ներառում է գործարանը (fixed plant), կույտային տարրալվացման հարթակները (HLF), ԱԴՎ գործարանը, ջարդման համակարգերը, պոմպային համակարգերը, խողովակաշարային ցանցերը և հարակից ենթակառուցվածքները։
Մեխանիկական աշխատանքների պլանավորման մասնագետը ապահովում է, որ սպասարկման աշխատանքները ճիշտ սահմանվեն, ապահովվեն անհրաժեշտ ռեսուրսներով և ժամանակացույցով՝ սարքավորումների հասանելիությունը, հուսալիությունը և անվտանգությունը առավելագույնի հասցնելու, ինչպես նաև դադարներն ու ծախսերը նվազագույնի հասցնելու նպատակով։
Մեխանիկական աշխատանքների պլանավորման մասնագետը կարևոր դեր ունի տեխնիկական սպասարկման ռազմավարությունները տեղամասի CMMS համակարգում ինտեգրելու և շարունակական բարելավման նախաձեռնություններին աջակցելու գործում։
Մշակել մեխանիկական սպասարկման աշխատանքների մանրամասն պլաններ (կանխարգելիչ, կանխատեսիչ և ուղղիչ սպասարկում)։
Սահմանել աշխատանքների ծավալը, աշխատուժը, նյութերը, գործիքները, թույլտվությունները, բարձրացման պահանջները և անվտանգության վերահսկողությունները։
Ստեղծել, վերանայել և օպտիմալացնել աշխատանքային հանձնարարականները համակարգչային տեխնիկական սպասարկման կառավարման համակարգում (CMMS) (օրինակ՝ SAP, Pronto, Maximo, Shepherd)։
Ապահովել, որ կուտակված աշխատանքները առաջնահերթացվեն և համապատասխանեն օպերացիոն պահանջներին։
Համակարգել շաբաթական և արտադրական կանգառների ժամանակացույցերը օպերացիոն և սպասարկման թիմերի հետ։
Ապահովել ռեսուրսների արդյունավետ բաշխում և արտադրության նվազագույն խափանումներ։
Բացահայտել և համակարգել աշխատուժը, պահեստամասերը և կապալառուներին։
Մատակարարման շղթայի բաժնի և մատակարարների հետ համագործակցությամբ վերահսկել սարքավորումների սպասարկման համար անհրաժեշտ նյութերի պահեստային մակարդակները և մատակարարումները՝ ապահովելու արտադրողականության և սարքավորումների արդյունավետության ցուցանիշների կատարումը։
Տրամադրել մեխանիկական տեխնիկական աջակցություն սպասարկման ռազմավարությունների և աշխատանքային ցուցակների մշակման ընթացքում։
Աջակցել կրկնվող սարքավորումների խափանումների պատճառների բացահայտմանը և խնդիրների լուծմանը։
Աջակցել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ սպասարկման բյուջեների պատրաստմանը։
Վերլուծել սարքավորումների պատմությունը և խափանումների միտումները։
Աջակցել հուսալիության բարձրացման նախաձեռնություններին և շարունակական բարելավման ծրագրերին։
Ապահովել, որ բոլոր պլանավորված աշխատանքները համապատասխանեն տեղամասի անվտանգության չափանիշներին, LOTO ընթացակարգերին և օրենսդրական պահանջներին։
Աշխատանքային պլաններում ներառել ռիսկերի գնահատումներ։
Մշակել արտադրական կանգառների մանրամասն պլաններ։
Համակարգել կատարման ժամկետները և կարևոր փուլերի աշխատանքները։
Պահպանել պլանների, ժամանակացույցերի և կատարված աշխատանքների ճշգրիտ գրառումներ։
Պատրաստել KPI հաշվետվություններ (պլանավորված և չպլանավորված աշխատանքներ, ժամանակացույցի համապատասխանություն, PM համապատասխանություն) և ղեկավարության պահանջած այլ հաշվետվություններ։
Վերահսկել հիմնական արդյունավետության ցուցանիշները՝ սպասարկման պլանների և սարքավորումների արդյունավետության ցուցանիշների պահպանման նպատակով։
Բարձրագույն կրթություն մեխանիկական ճարտարագիտության ոլորտում կամ համարժեք որակավորում։
Արհեստագործական որակավորում (մեխանիկ)՝ առավելություն է։
Առնվազն 5 տարվա փորձ հանքարդյունաբերության կամ ծանր արդյունաբերության ոլորտում սպասարկման աշխատանքներում։
Փորձը ոսկու վերամշակման գործարաններում ցանկալի է։
Փորձ տեխնիկական սպասարկման պլանավորման և ժամանակացույցերի կազմման ոլորտում։
Փորձ համակարգչային տեխնիկական սպասարկման կառավարման համակարգերի (CMMS) հետ (SAP, Pronto, Maximo, Shepherd)։
Գիտելիքներ ոսկու վերամշակման գործարաններում օգտագործվող մեխանիկական սարքավորումների վերաբերյալ (պոմպեր, կոնվեյերներ, ջարդիչներ, խողովակաշարային համակարգեր, փականներ)։
Հիդրավլիկ և պնևմատիկ համակարգերի իմացություն։
Հեղուկ-պինդ խառնուրդների կառավարման համակարգերի և մաշվող մասերի վերաբերյալ գիտելիքներ։
Կույտային տարրալվացման (Heap Լeach) և ԱԴՎ գործարանների մեխանիկական համակարգերի իմացություն։
Տեխնիկական սպասարկման ռազմավարությունների գիտելիքներ (կանխարգելիչ սպասարկման սկզբունքներ)։
Մեկուսացման ընթացակարգերի և անվտանգության համակարգերի (LOTO) իմացություն։
Լուբրիկացիոն համակարգերի և վիճակի մոնիթորինգի հիմնական պատկերացում։
Ուժեղ պլանավորման և կազմակերպչական հմտություններ։
Մանրամասների նկատմամբ բարձր ուշադրություն և կառուցվածքային մոտեցում։
Մեխանիկական գծագրերի, P&ID-ների և տեխնիկական ձեռնարկների ընթերցման կարողություն։
Համակարգչային գրագիտություն (CMMS համակարգեր, MS Excel, հաշվետվական գործիքներ)։
Ուժեղ հաղորդակցման և համակարգման հմտություններ։
Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն։
Ճնշման տակ աշխատելու և ժամկետներ պահպանելու կարողություն։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV-ն HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով պաշտոնի անվանումը։