BTL & Events Coordinator

Dili DairyYerevanstaffamопубліковано 27.10.2026

About the company

Դիլին փնտրում է BTL & Events Coordinator-ի՝ բրենդային միջոցառումների, համտեսների, ցուցահանդեսների և այլ մարքեթինգային ակտիվությունների կազմակերպման և համակարգման համար։

Your tasks

  • Պլանավորել և կազմակերպել բրենդային միջոցառումներ, համտեսներ և այլ մարքեթինգային ակտիվություններ՝ համագործակցելով բրենդ մենեջերրի և վաճառքի թիմի հետ։
  • Կազմակերպել և համակարգել ընկերության մասնակցությունը փառատոններին, ցուցահանդեսներին, տոնավաճառներին և այլ միջոցառումներին։
  • Կազմակերպել վաճառքի կետերում բրենդի ներկայացման և առաջխաղացման աշխատանքներ՝ ապրանքների տեսանելիության բարձրացում, գովազդային նյութերի տեղադրում, համտեսներ և այլ ակտիվություններ։
  • Համագործակցել միջոցառումների կազմակերպիչների, մատակարարների և գործընկերների հետ։
  • Կազմակերպել միջոցառումների համար անհրաժեշտ տպագրական նյութերի, բրենդավորված պարագաների և տեխնիկական միջոցների պատրաստումն ու մատակարարումը։
  • Համակարգել միջոցառումների կազմակերպչական և լոգիստիկ աշխատանքները, անհրաժեշտության դեպքում ապահովել դրանց իրականացումը տեղում։
  • Կազմել միջոցառումների բյուջեներ, վերահսկել ծախսերն ու ժամկետները։
  • Ամփոփել իրականացված միջոցառումների և մարքեթինգային ակտիվությունների արդյունքները, պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել բարելավման առաջարկներ։

Requirements

Փնտրում ենք հաղորդակցման զարգացած հմտություններով, նախաձեռնող, պրոակտիվ և կազմակերպված մասնագետի, ով կարողանում է արդյունավետ համագործակցել տարբեր գործընկերների հետ, կառավարել միաժամանակ մի քանի գործընթաց և ապահովել դրանց ժամանակին իրականացումը:

  • 1-3 տարվա աշխատանքային փորձ միջոցառումների կազմակերպման, BTL մարքեթինգի կամ հարակից ոլորտներում։
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու զարգացած հմտություններ։
  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման լավ հմտություններ։
  • Միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու և առաջնահերթությունները ճիշտ սահմանելու կարողություն։
  • Նախաձեռնողականություն, պրոակտիվ մոտեցում և պատասխանատվության բարձր զգացում։
  • Խնդիրներին արագ արձագանքելու և արդյունավետ լուծումներ գտնելու կարողություն։
  • Թիմային աշխատանքի և տարբեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու հմտություններ։
  • MS Office ծրագրերի իմացություն։

How to apply

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակ a.manfredi@dili.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում նշելով «BTL & Events Coordinator»։

Other

*Զբաղվածություն՝ ամբողջ դրույք։ Աշխատանքի ձևաչափ՝ հիբրիդային՝ գրասենյակային (Արտեմ Միկոյան 10/1), հեռավար և միջոցառումների անցկացման վայրերում աշխատանք։ Աշխատանքային գրաֆիկ՝ լողացող՝ պայմանավորված միջոցառումների և նախագծերի ժամանակացույցով։ ❗Կարևոր է**՝ աշխատանքը ենթադրում է, ըստ անհրաժեշտության, զբաղվածություն երեկոյան ժամերին, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերին։ Աշխատանքային գրաֆիկը և հանգստի ժամանակը կազմակերպվում են նախապես համաձայնեցված կարգով։

Контактна особа

Вказано роботодавцем в оголошенні — для запитань і твого відгуку.