Assignments Management and Control Specialist

AMIO BANKYerevanstaffamопубліковано 30.10.2026

Your tasks

Ապահովել Բանկի ղեկավարության որոշումների և հանձնարարականների ամբողջական կառավարումը՝ ձևակերպման հստակեցումից մինչև գրանցում, վերահսկում, ժամկետների մոնիթորինգ, էսկալացում, փակման ստուգում և հաշվետվողականություն։

Որոշումների նախագծերի նախապատրաստման փուլում ներգրավում

  • Ուսումնասիրում է որոշումների նախագծերում ներառված հանձնարարականների ձևակերպումները՝ ապահովելով դրանց հստակությունը, պատասխանատուների, կատարման ժամկետների, ակնկալվող արդյունքների և փակման չափանիշների սահմանումը:
  • Բացահայտում է թերի կամ անորոշ ձևակերպումները և համագործակցելով որոշումների նախագծերը պատրաստող ստորաբաժանումների, Վարչության քարտուղարի, Նիստերի քարտուղարների և այլ պատասխանատուների հետ՝ առաջարկում դրանց հստակեցման միջոցառումներ։

Հանձնարարականների գրանցում և տվյալների կառավարում

  • Ապահովում է Վարչության որոշումներից, Վարչության նախագահի, Աշխատակազմի ղեկավարի և այլ սահմանված ղեկավարների հանձնարարականներից, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի կողմից իր իրավասությունների շրջանակում տրված այլ հանձնարարականներից բխող գործողությունների միասնական և ժամանակին գրանցումը։
  • Ստուգում է գրանցված տվյալների համապատասխանությունը վերջնական ընդունված որոշումներին, ապահովում դրանց ամբողջականությունը, ճշգրտությունը և արդիականությունը։
  • Համագործակցում է Նիստերի քարտուղարների հետ՝ նիստերի արդյունքում առաջացած հանձնարարականների պատշաճ փոխանցումն ու գրանցումն ապահովելու նպատակով։

Հանձնարարականների կատարման վերահսկում և էսկալացում

  • Վերահսկում է հանձնարարականների կատարման ընթացքն ու ժամկետները, պահանջում պատասխանատուներից համապատասխան տեղեկատվություն և իրականացնում հիշեցումներ։
  • Սահմանված էսկալացիայի կարգի համաձայն՝ էսկալացնում է ժամկետանց, բարձր ռիսկայնություն ունեցող կամ ոչ բավարար կերպով հիմնավորված հանձնարարականները։
  • Ստուգում է հանձնարարականների փակման համար անհրաժեշտ տեղեկատվության և հիմնավորող փաստաթղթերի առկայությունը, բացահայտում կրկնվող ուշացումներն ու կատարման խոչընդոտները և դրանց վերաբերյալ տեղեկացնում համապատասխան ղեկավարներին։

Հաշվետվողականություն և գործընթացների բարելավում

  • Կազմում է ամսական, եռամսյակային և ըստ անհրաժեշտության՝ բացառությունների վրա հիմնված հաշվետվություններ՝ հանձնարարականների կատարման, ժամկետանցության և կատարողական միտումների վերաբերյալ։
  • Ապահովում է հանձնարարականների կառավարման միասնական և վստահելի տեղեկատվական աղբյուրի վարումը։
  • Համադրում է կրկնվող կամ փոխկապակցված հանձնարարականները և առաջարկում տվյալների կառավարման, աշխատանքային գործընթացների ավտոմատացման ու արդյունավետության հիմնական ցուցանիշների (KPI) բարելավման միջոցառումներ՝ նպաստելով ժամկետանց և վերահսկողությունից դուրս մնացած հանձնարարականների ռիսկի նվազեցմանը։

Requirements

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 2 տարվա փորձ բանկային գործառնությունների, ծրագրերի կառավարման գրասենյակի (PMO), վերահսկողության կամ վարչարարության ոլորտներում
  • Excel-ի, հաշվետվությունների պատրաստման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության (EDMS) գործիքների լավ իմացություն
  • Մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն, հետևողականություն, հաղորդակցման հմտություններ
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն