Client Digital Adviser_Noragavit Branch
Ընկերությունը փնտրում է բարձր մոտիվացիա, ստեղծարար միտք և հաղորդակցման զարգացած հմտություններ ունեցող անձանց` մասնաճյուղի սպասարկման սրահում տեղեկատուի գործառույթները համակարգելու նպատակով: Թեկնածուն պատասխանատու է լինելու հաճախորդների բարձրակարգ սպասարկման և վաճառքի խթանման համար:
Աշխատանքային ժամերը 10:00-22:00
Շաբաթական 40 ժամ
Համակարգել սպասարկման սրահի գործունեությունը, այդ թվում՝
- դիմավորել և ողջունել այցելուներին, խորհրդատվություն տրամադրել նրանց սպասարկման սրահում,
- ուղղորդել այցելուներին համապատասխան բաժիններ կամ աշխատակիցների մոտ՝ ելնելով նրանց կարիքներից,, օրական կտրվածքով ստանալ, խմբավորել և ուղարկել փաստաթղթեր և նամակներ,
- պատասխանել բանկի կողմից առաջարկող պրոդուկտների և ծառայությունների, ինչպես նաև դրանց սակագների վերաբերյալ հաճախորդների հարցումներին,
•Իրականացնել հերթերի կառավարումը
- Ուղղորդել հաճախորդներին պահասենյակ, պահատուփերից օգտվելու համար
- Իրականացնել ծրագրերում տվյալների թարմացում, ակտիվացնել բանկի կողմից մատուցվող տարբեր ծառայություններ և կատարել համապատասխան փոփոխությունը
- Նոր քարտի, քարտային հաշվի բացում և հայտի ընդունում,
- Այլ հայտերի և դիմումների ընդունում
- Վճարային քարտի հետ կապված հանձնարարականի ընդունում
- Օրվա ընթացքում կատարված գործարքների գծով հիմնավորող փաստաթղթերի փաթեթի ձևավորում և ստուգում
- Կատարում է Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ և ղեկավարի այլ հանձնարարականներ:
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը ցանկալի է
- Հաղորդակցման զարգացած հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Գերազանց կազմակերպչական հմտություններ
- Ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու և ժամանակի կառավարման հմտություններ
- Միջանձնային շփման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ
- Ակտիվ լսելու, hաճախորդներին ուղղորդելու և խնդիրները տեղում կարգավորելու ունակություն
- Հաճախորդամետ մոտեցում
- Թիմում աշխատելու ունակություն
- Խնդիրների լուծման և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
- MS Word, Excel, Outlook և AS Bank ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն (այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելությու