Որակի վերահսկման պատասխանատու
Մենք փնտրում ենք QA/QC մասնագետի, ով կապահովի արտադրանքի համապատասխանությունը որակի սահմանված չափանիշներին։ Այս դերում դուք պատասխանատու եք լինելու մուտքային, ընթացիկ և վերջնական որակի հսկման, տվյալների վերլուծության և արտադրական գործընթացների բարելավման համար։
Իրականացնել մուտքային, ընթացիկ և վերջնական որակի վերահսկում,
Վերահսկել ներկրվող հումքի որակը և գնահատել համապատասխանությունը տրված պատվերին,
Հավաքագրել և վերլուծել որակի հետ կապված տվյալներ,
Լրացնել որակի վերահսկման փաստաթղթեր (ստուգման հաշվետվություններ, թերությունների արձանագրություններ),
Մասնակցել ներքին ստուգումներին,
Տեղեկացնել կառավարող անձնակազմին հայտնաբերված շեղումների մասին,
Համոզվել, որ արտադրանքը թողարկվում է միայն հաստատված որակի դեպքում,
Աջակցել ուղեցույցների, ընթացակարգերի և աշխատակարգերի մշակմանն ու կատարելագործմանը:
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
Առնվազն 1–3 տարվա փորձ որակի հսկման ոլորտում,
ՄԴՖ, ԴՍՊ, PVC նյութերի ճանաչում և որակական գնահատման կարողություն,
Ընթացակարգերի, ստանդարտների և աշխատանքային հրահանգների հետ աշխատանքի հմտություններ,
Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
Կազմակերպչական և վերլուծական հմտություններ,
MS Office ծրագրերի իմացությունը ցանկալի է: