Գրանցման և ինֆո բաժնի աշխատակից | Դիլիջան

TUMO Center for Creative TechnologiesDilijanstaffampublicada em 18/09/2026

Բաժնի մասին

Գործառնությունների բաժինը պատասխանատու է Հայաստանում գործող բոլոր Թումո կենտրոններում ուսումնական փորձառության ամենօրյա համակարգման համար։ Թիմն ապահովում է, որ ուսանողները սահուն անցնեն Թումոյի ուսուցման բոլոր փուլերով՝ ինքնուսուցումից մինչև դասընթացներ և նախագծային աշխատարաններ՝ ստեղծելով համակարգված, ջերմ և ոգեշնչող միջավայր։

Հաստիքի մասին

Գրանցման և ինֆո բաժնի աշխատակիցը  պատասխանատու է ուսանողների տվյալների գրանցման և պայմանագրային գործընթացների համակարգման, տվյալների բազայի ճշգրիտ և ամբողջական վարման, ինչպես նաև ուսանողներին և նրանց ծնողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար։ Այս դերում կարևոր են գերազանց հաղորդակցման հմտությունները, մանրուքների նկատմամբ ուշադրությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը և տարբեր թիմերի հետ արդյունավետ համագործակցությունը։

Դիմավորել Թումո ուսանողներին, ծնողներին և հյուրերին, պատասխանել նրանց հարցերին՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն

Հետևել ուսանողների մուտքերին և ելքերին, ինչպես նաև ապահովել կարգուկանոն սպասասրահում և Թումոյի տարածքում

Համակարգել ուսանողների պայմանագրային գործընթացները՝ ներառյալ պայմանագրերի կնքումը, փոփոխությունները, երկարաձգումը և դադարեցումը

Ապահովել, որ գրանցման գործընթացներն իրականացվեն հաստատված չափանիշներին, ընթացակարգերին և ներքին կանոնակարգերին համապատասխան

Պահպանել, թարմացնել և ապահովել ուսանողների տվյալների բազայի ճշգրտությունն ու ամբողջականությունը

Աջակցել միջոցառումների կազմակերպմանը

Պատրաստել և անմիջական ղեկավարին ներկայացնել հաշվետվություններ, առաջարկություններ և անհրաժեշտ մեկնաբանություններ

Փոխանցել առաջացած ցանկացած խնդիր համապատասխան բաժիններին և տեղեկացնել դրանց մասին անմիջական ղեկավարին

Բարձրագույն կրթական հաստատության ուսանող կամ շրջանավարտ

Գերազանց հաղորդակցման հմտություններ

Խնդիրներին արագ ու կառուցողական լուծումներ տալու կարողություն

Թիմում արդյունավետ համագործակցելու կարողություն

Մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն և պատասխանատու մոտեցում

Տվյալների մուտքագրման և տվյալների բազաների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն

Կրթության ոլորտում կամ դեռահասների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն

G-Suite (Docs, Sheets, Gmail) կամ MS Office ծրագրերի (Word, Excel, Outlook) իմացություն

Արտոնություններ

Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար

Աջակցություն աշխատանքային թույլտվության ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցում

Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին

5 լրացուցիչ արձակուրդային օրեր

Ծննդյան օրվա արձակուրդ

Կդիտարկվեն միայն այն հայտերը, որտեղ կցված է թարմացված ինքնակենսագրական (CV): Եթե դեռ չունես ինքնակենսագրական (CV), կարող ես ներբեռնել հետևյալ ձևանմուշը, լրացնել քո տվյալները և վերբեռնել դիմելիս։