Commercial Director

THERMOSHINYerevanstaffampublicada em 10/11/2026

Փնտրում ենք կոմերցիոն տնօրեն:

  • Ռազմավարություն՝ տարեկան կոմերցիոն ռազմավարության և կոմերցիոն բյուջեի մշակում և իրագործում, վաճառքի և մարքեթինգի պլանների (KPI-ներ) ձևավորում ու դրանց կատարման վերահսկում, շուկայի, մրցակիցների, սպառողական միտումների և նոր հնարավորությունների մշտական վերլուծություն։
  • Վաճառք՝ ամսական և եռամսյակային վաճառքի պլան, վաճառքի ձագարի կառավարում Odoo CRM-ում, կոնվերսիա՝ հայտ → չափագրում → առաջարկ → պայմանագիր, վաճառքի կանխատեսում։
  • Գնագոյացում՝ գնագոյացման քաղաքականության, զեղչային համակարգերի և ակցիաների մշակում, B2B և դիլերային հատուկ պայմաններ։
  • Մարքեթինգ՝ մարքեթինգային ռազմավարության կազմում և վերահսկում՝ ուղղված բրենդի ճանաչելիությանը և հաճախորդների ներգրավմանը, վաճառքի պլանի համար անհրաժեշտ հայտերի քանակի որոշում, գովազդային բյուջե, CPL և CAC, բովանդակություն, ցուցասրահի այցելություններ։
  • B2B՝ նոր գործընկերների և խոշոր հաճախորդների ներգրավում, ռազմավարական բանակցությունների վարում։
  • Դիլերային ցանց՝ դիլերների ներգրավում ամբողջ Հայաստանում, համագործակցության պայմաններ և զեղչերի մատրիցա, խանութների աշխատակիցների ուսուցում, POS նյութեր, յուրաքանչյուր դիլերի վաճառքի պլան։
  • Շուկայի ընդլայնում՝ Թերմոշինի մասնաբաժնի աճ Հայաստանում և Հայաստանից դուրս շուկաների զարգացում՝ դիլերներ, ցուցասրահ կամ ներկայացուցչություն, տեղական գործընկերներ, B2B։
  • Վաճառք և արտադրություն՝ պատվերների կանխատեսում և սպասվող ծավալի նախապես փոխանցում արտադրությանը։
  • Թիմ՝ մարքեթինգի ղեկավարի, SMM մասնագետի, B2C և B2B վաճառքի մենեջերների և չափագրող-նախահաշվողի ղեկավարում, նոր աշխատակիցների հավաքագրում, ուսուցում և կատարողականի գնահատում։
  • Համակարգ՝ կոմերցիոն բլոկի ամբողջ աշխատանքի ներդրում Odoo CRM/ERP համակարգում, KPI-ների սահմանում և հաշվարկ, dashboard-ների կազմում։
  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների, բիզնեսի կառավարման (MBA) կամ մարքեթինգի ոլորտներում։
  • Կոմերցիոն, վաճառքի կամ մարքեթինգի ոլորտում ղեկավարման առնվազն 5 տարվա փորձ՝ եկամտի և մարժայի համար անձնական պատասխանատվությամբ։
  • B2B վաճառքի փորձ, ցանկալի է շինանյութերի կամ շինարարության ոլորտում,
  • Կառուցապատողների, կապալառուների, դիլերների և գործընկերների հետ բանակցություններ վարելու հմտություն,
  • Վաճառքի թիմ ղեկավարելու և KPI սահմանելու փորձ,
  • CRM համակարգերի, ֆինանսական վերլուծության և Excel-ի խորացված իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է:

Թերմոշինում մենք մշակում ենք առաջադեմ պանելային համակարգեր, որոնք համապատասխանում են ջերմամեկուսացման, կառուցվածքային ամրության և ժամանակակից դիզայնի ամենաբարձր չափանիշներին։ Մեր լուծումները կիրառվում են բնակելի, առևտրային և արդյունաբերական նախագծերում՝ ապահովելով ճկունություն, արագ տեղադրում և երկարաժամկետ արժեք։

  • Ավելի քան 15 տարվա արտադրական փորձ
  • Ճշգրիտ արտադրություն ժամանակակից արտադրամասերում
  • Համապատասխանում է եվրոպական և միջազգային չափանիշներին