Շինարարական և շահագործման աշխատանքների համակարգող
Team Telecom Armenia -ն փնտրում է Շինարարական և շահագործման աշխատանքների համակարգող , ով պատասխանատու կլինի Ընկերության շենքերի և տարածքների շինարարական, վերանորոգման և տեխնիկական աշխատանքների կազմակերպման, համակարգման և վերահսկման համար։
Համակարգել և վերահսկել Ընկերության շինարարական, վերանորոգման, տեխնիկական և սպասարկման աշխատանքները;
Ապահովել աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացումը՝ համաձայն հաստատված պահանջների;
Համակարգել Ընկերության գրասենյակային, պահեստային և այլ տարածքների կահավորման, բարելավման, ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքները;
Մասնակցել շինարարական և տեխնիկական աշխատանքների իրականացման գործընթացին․ նախագծային, տեխնիկական, նախահաշվային փաստաթղթերի մշակում, բյուջեի պլանավորում;
Կազմակերպել և ապահովել շինարարական և տեխնիկական աշխատանքների համար անհրաժեշտ թույլտվությունների, տեխնիկական պայմանների և այլ փաստաթղթերի ստացման գործընթացը;
Համագործակցել կապալառուների, նախագծային կազմակերպությունների, մատակարարների և այլ գործընկերների հետ՝ ապահովելով աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու իրականացումը։
Բարձրագույն կրթություն շինարարության, ճարտարագիտության կամ հարակից ոլորտներում;
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ շինարարական աշխատանքների կառավարման/կազմակերպման ոլորտներում;
Շինարարական նորմերի և տեխնիկական փաստաթղթերի լավ իմացություն;
Համագործակցելու և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն;
Ժամանակը կառավարելու կարողություն;
Կազմակերպչական ձիրք;
Համակարգչային գերազանց գիտելիքներ;
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։
Արտոնություններ՝
Առողջության ապահովագրություն;
Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day off (արձակուրդային օրերից զատ);
Ծառայողական բջջային կապ (ամսեկան սահմանաչափով);
Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից։
Պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@telecomarmenia.am էլ․ փոստի հասցեին մինչև 2026թ ․ օգոստոսի 15-ը ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.telecomarmenia.am