Engineer
Ճարտարագիտական համակարգերի շահագործում և սպասարկում:
- Ղեկավարել համակարգերի և սարքավորումների շահագործման և տեխնիկական սպասարկման հետ կապված հատուկ առաջադրանքները և աջակցել անձնակազմին դրանց իրականացման ընթացքում
- Համակարգել բոլոր մեխանիկական համակարգերի և սարքավորումների, այդ թվում ջեռուցման, օդափոխման և օդորակման, էլեկտրամատակարարման, լուսավորության, ջրամատակարարման և ջրահեռացման, հովացման, հրդեհաշիջման, հակահրդեհային ահազանգման համակարգերի սպասարկման աշխատանքները և ներկման աշխատանքները
- Իրականացնել աշխատանքներ սարքավորումների սպասարկման ծրագրերի հետ, այդ թվում վարել համապատասխան թղթաբանությունը, կատարել աշխատանքների բաշխում և հետևել դրանց կատարման ընթացքին
- Կազմակերպել ինժեներական համակարգերի և սարքավորումների սպասարկման համար անհրաժեշտ պահեստամասերի, գործիքների և նյութերի գնումը և հետևել, որ դրանք առկա լինեն անհրաժեշտ քանակով Կառավարել սարքավորումների և նյութերի գնման ծախսերը
- Վարել վթարային իրավիճակների գրանցամատյան և տեղեկացնել շենքի ինժեներական համակարգերին առնչվող արտակարգ իրավիճակների մասին
- Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը արտակարգ իրավիճակները կանխելու և դրանց հնարավոր հետևանքները վերացնելու ուղղությամբ
- Իրականացնել ինժեներական սարքավորումների պրոֆիլակտիկ սպասարկում
- Վարել ընթացիկ թղթաբանությունը և կազմել հաշվետվություններ պրոֆիլակտիկ սպասարկման վերաբերյալ
- Ներդնել էներգասպառման կառավարման ծրագիր և համակարգել այն
- Վերլուծել էներգասպառման ծավալները և համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանք կրճատելու ուղղությամբ
- Կազմել էներգասպառման հսկողության վերաբերյալ բոլոր հաշվետվությունները
- Հետևել, որպեսզի բոլոր սարքավորումները լինեն սարքին վիճակում
- Ներդնել ինժեներական համակարգերի և սարքավորումների որակի հսկողության ընդհանուր ծրագրեր և պարբերաբար իրականացնել շենքի ինժեներական համակարգերի ստուգում:
- Բարձրագույն տեխնիկական կրթություն
- Առնվազն 2-3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Համակարգչային հմտություններ
- Ճշտապահություն և կազմակերպվածություն
- Մտքերը գրավոր և բանավոր վստահ և գրագետ ձևակերպելու ունակություն
- Մտքերի փոխանակման, հիմնական խնդիրների ձևակերպման, քննարկումների արդյունքների ամփոփման և որոշումների կայացման ունակություն:
- Արտակարգ իրավիճակներում հանգստություն պահպանելու և ռացիոնալ որոշումներ կայացնելու ունակություն
- Անձնակազմում բարենպաստ աշխատանքային միջավայրի ձևավորում և պահպանում
- Քաղաքավարի շփվելու կարողություն
- Լավ ֆիզիկական պատրաստվածություն՝ մշտական շրջայցերի կատարման և արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների կազմակերպման համար
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել համապատասխան որակավորման, փորձի և մասնագիտական երաշխավորման մասին նշում պարունակող ձեր CV-ն հետևյալ էլ. փոստին` lilit.shakaryan@ameriabank.am, Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը:
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները: