Call center operator Abovyan city
Your tasks
Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել Ընկերության բաժանորդների որակյալ, արագ և արդյունավետ սպասարկում՝ նպաստելով բաժանորդների հետ դրական և երկարաժամկետ համագործակցությանը։
OVIO-ում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
- Ընկերության հաճախորդների կողմից ստացված զանգերի ընդունում,
- Զանգերի ընթացքում ստացված դիմումների, բողոքների և խնդիրների գրանցում ու մշակում,
- Աշխատանքների իրականացման նպատակով համապատասխան բաժինների հետ հետադարձ կապի ապահովում,
- Ընկերության ընթացակարգերի իրականացում` կապված ծառայության մատուցման ընթացքում առաջացած խնդիրների լուծման և ընկերության ու բաժանորդների միջև լավ հարաբերությունների պահպանման հետ,
- Ընկերության հաճախորդներին տրամադրվող սպասարկում` հաճախորդների աջակցման կարգին համապատասխան (Խափանման հայտի բացում, խափանման հայտի փակում, այլ),
- Ընկերության հաճախորդների տվյալների բազայի` ՍիԱրԷմ /CRM/ համակարգի կառավարման աշխատանքի վարում, տվյալների բազայի շտկում և թարմացում, համակարգի աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում,
- Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, ծառայությունների գնացուցակների, վաճառքի կետերի մասին տեղեկատվության տրամադրում հաճախորդներին,
- Տելեմարքեթինգային ակցիաների իրականացում,
- Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում:
Requirements
Արի մեր թիմ, եթե...
- Սիրում ես շփվել մարդկանց հետ և աջակցել իրենց համար լավագույն լուծումը գտնելու հարցում,
- Համբերատար ես, հետևողական և ուշադիր,
- Գիտես, որ ժպիտը կարևոր է և լսելի նույնիսկ խոսափողի մյուս կողմում,
- Սիրում ես սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS OFFICE,
- Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի),
- Աշխատանքային փորձի առկայությունը պարտադիր պայման չէ:
What we offer
OVIO-ում աշխատելու առավելությունները
- Առողջության ապահովագրություն,
- Տեղափոխում տնից աշխատանքի և աշխատանքից տուն գիշերային հերթափոխի համար,
- Բոնուսային համակարգ,
- Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
- Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
- Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
- Թիմային միջոցառումներ,
- Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ։