Call Center Specialist
MekStep Academy-ն հրավիրում է աշխատանքի զանգերի կենտրոնի մասնագետի (Call Center Specialist)՝ իր թիմը համալրելու նպատակով։
Մենք փնտրում ենք հաղորդակցման զարգացած հմտություններով, պատասխանատու և նպատակասլաց մասնագետի, ով կիրականացնի մուտքային և ելքային զանգեր, կներկայացնի ակադեմիայի կրթական ծրագրերը և կապահովի արդյունավետ հաղորդակցություն պոտենցիալ ու գործող հաճախորդների հետ։
Մեզ համար կարևոր են գրագետ և հստակ խոսքը, հաճախորդների կարիքները բացահայտելու կարողությունը, սպասարկման բարձր մշակույթը և արդյունքի հասնելու պատրաստակամությունը։
Աշխատանքը գրասենյակային է՝ Երևանում։
- Իրականացնել մուտքային և ելքային հեռախոսազանգեր։
- Խորհրդատվություն տրամադրել ակադեմիայի դասընթացների, կրթական ծրագրերի և մասնակցության պայմանների վերաբերյալ։
- Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան կրթական լուծումներ։
- Իրականացնել հեռախոսային վաճառքներ՝ հետևելով վաճառքի սահմանված գործընթացներին։
- Արդյունավետ աշխատել հաճախորդների հարցերի, առարկությունների և մտահոգությունների հետ։
- Կազմակերպել և համակարգել պոտենցիալ հաճախորդների հանդիպումները ակադեմիայի ներկայացուցիչների հետ։
- Իրականացնել հետադարձ զանգեր և պահպանել շարունակական կապ հետաքրքրված հաճախորդների հետ։
- Գրանցել, մշակել և պարբերաբար թարմացնել հաճախորդների տվյալները։
- Համագործակցել վաճառքի և կրթական ծրագրերի պատասխանատուների հետ։
- Ապահովել սպասարկման որակի չափանիշների պահպանումը և ներկայացնել կատարված աշխատանքների հաշվետվություններ։
- Առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ զանգերի կենտրոնում, հաճախորդների սպասարկման կամ վաճառքի ոլորտում։
- Հայերենի գերազանց իմացություն՝ գրագետ, հստակ բանավոր և գրավոր հաղորդակցմամբ (պարտադիր)։
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Հեռախոսային հաղորդակցության և ակտիվ լսման զարգացած հմտություններ։
- Հաճախորդների կարիքները բացահայտելու և առարկությունների հետ արդյունավետ աշխատելու կարողություն։
- Համակարգչային գրագիտություն, MS Office ծրագրերով աշխատելու կարողություն։
- CRM համակարգերով աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։
- Հստակ և համոզիչ խոսք, բանակցություններ վարելու կարողություն։
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներին լուծումներ գտնելու ունակություն։
- Պատասխանատվության բարձր զգացում, կարգապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Սթրեսակայունություն, թիմում աշխատելու պատրաստակամություն և արդյունքին միտված մտածելակերպ։
Մենք առաջարկում ենք՝
- Աշխատանք զարգացող կրթական կազմակերպությունում։
- Հարմարավետ գրասենյակային և համագործակցային աշխատանքային միջավայր։
- Մասնագիտական գիտելիքների և վաճառքի հմտությունների զարգացման հնարավորություն։
- Թիմային աջակցություն և մասնագիտական աճի հեռանկար։
- Կրթական ոլորտում աշխատելու և տարբեր մասնագիտական ուղղությունների հետ ծանոթանալու հնարավորություն։