Warehouse Assistant
Your tasks
Պահեստի օգնականը պատասխանատու է Ամուլսարի պահեստում նյութերի և պահեստամասերի անվտանգ ու ճշգրիտ ընդունման, պահպանման, տեղափոխման, հավաքագրման, տրամադրման և վերադարձի գործընթացների իրականացման համար։
Պահեստի օգնականն իրականացնում է պահեստի ամենօրյա աշխատանքները և պաշարների շարժի հաշվառման գործառնությունները՝ ապահովելով նյութերի ճիշտ նույնականացումը, պահպանումն ու հետագծելիությունը, ինչպես նաև դրանց ֆիզիկական տեղաշարժերի ճշգրիտ գրանցումը NetSuite համակարգում։
Պաշտոնը նաև ներառում է աջակցություն պաշարների հաշվառման ճշգրտության ապահովմանը, նյութերի պատշաճ պահպանմանը, անվտանգ բեռնման և բեռնաթափման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև պահեստի մաքրության և կարգուկանոնի պահպանմանը։
- Իրականացնել մուտքագրվող նյութերի և պահեստամասերի ընդունումը, բեռնաթափումը, ստուգումը, նույնականացումը և պահեստավորումը։
- Իրականացնել նյութերի և պահեստամասերի հավաքագրումը, տրամադրումը, վերադարձի ընդունումը, նախապատրաստումն ու նախնական կոմպլեկտավորումը՝ տեխնիկական սպասարկման, արտադրական գործընթացների պլանային դադարների և ընթացիկ գործառնական կարիքների համար։
- Ժամանակին և ճշգրիտ գրանցել պաշարների շարժին վերաբերող գործառնությունները NetSuite համակարգում և կիրառել շտրիխկոդերի ու սկանավորման համակարգերը՝ դրանց առկայության դեպքում։
- Ապահովել սերիական համարներով և առանց սերիական համարների հաշվառվող, պարբերաբար փոխարինվող և վերանորոգման ենթակա պահեստամասերի ճիշտ նույնականացումն ու հետագծելիությունը։
- Մասնակցել պարբերական գույքագրումներին, պաշարների փաստացի առկայության ստուգումներին և վթարային վերանորոգման համար նախատեսված պահեստի պաշարների համալրմանը։
- Պահպանել նյութերի պիտանելիության ժամկետների, պատշաճ պահպանման և պահեստավորման պայմաններին ներկայացվող պահանջները։
- Անվտանգ շահագործել բեռնատարիչները (պատառաքաղային բեռնիչները) և նյութերի տեղափոխման համար նախատեսված այլ թույլատրված սարքավորումները՝ համապատասխան ուսուցման և որակավորման առկայության դեպքում։
- Ապահովել պահեստի մաքրությունը, կարգուկանոնը և նյութերի անվտանգ պահեստավորման պահանջների պահպանումը՝ տեղեկացնելով պաշարների, նյութերի կամ աշխատանքի անվտանգության հետ կապված հայտնաբերված խնդիրների մասին։
- Մասնակցել պահեստային գործառնությունների, պաշարների կառավարման, NetSuite համակարգի, բեռնման և տեղափոխման սարքավորումների շահագործման ու աշխատանքի անվտանգության վերաբերյալ ուսուցումներին՝ շարունակաբար զարգացնելով մասնագիտական հմտություններն ու կարողությունները։
Requirements
- Միջնակարգ կամ համարժեք կրթություն։ Պահեստային տնտեսության, լոգիստիկայի կամ պահեստային գործառնությունների ոլորտում մասնագիտական կրթությունը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։
- Պահեստային տնտեսության, լոգիստիկայի, նյութերի տեղափոխման կամ արդյունաբերական միջավայրում աշխատանքային փորձը ցանկալի է։ Հանքարդյունաբերության կամ ծանր արդյունաբերության ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն, սակայն պարտադիր չէ։
- Նյութերի ընդունման, պահեստավորման, տրամադրման և պաշարների վերահսկման հիմնական սկզբունքների իմացություն։
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ, նյութերը ճշգրիտ նույնականացնելու, հաշվառելու, քանակները ստուգելու և պատշաճ կերպով տեղափոխելու կարողություն։
- Համակարգչային տարրական գիտելիքներ և NetSuite համակարգի, ինչպես նաև շտրիխկոդերի ու սկանավորման համակարգերի հետ աշխատելու հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն։
- Բեռնատարիչների և նյութերի տեղափոխման այլ սարքավորումների շահագործման հմտությունները կամ համապատասխան որակավորումը ցանկալի են։ Դրանց բացակայության դեպքում՝ անհրաժեշտ ուսուցումն անցնելու և համապատասխան հավաստագրում ստանալու կարողություն։
- Սահմանված ընթացակարգերը, պաշարների վերահսկման պահանջները և աշխատանքի անվտանգության կանոնները հետևողականորեն պահպանելու կարողություն։
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի արդյունավետ հմտություններ։
- Կազմակերպված ուսուցումների և աշխատավայրում գործնական ուղղորդման միջոցով նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն և կարողություն։
How to apply
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք դիմել staff.am հարթակով կամ ուղարկել CV-ն HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակիթեմայիդաշտումնշելովպաշտոնիանվանումը։*
Pessoa de contacto
Indicada pelo empregador no anúncio — para dúvidas e a tua candidatura.