Ադմինիստրատիվ մասնագետ
INGO ապահովագրական ընկերությունը փնտրում է մասնագետի, ով պատասխանատու է Ընկերության ներքին և արտաքին փաստաթղթաշրջանառության կազմակերպման, ինչպես նաև հաճախորդների գրավոր և բանավոր հարցումների ուղղորդման և սպասարկման համար։
Փաստաթղթաշրջանառության համակարգում՝ մուտքային և ելքային գրությունների ընդունում, գրանցում, բաշխում և արխիվացում:
Հաճախորդների առաջնային սպասարկում՝ հաճախորդների դիմավորում, պահանջվող տեղեկատվության տրամադրում և ուղղորդում համապատասխան բաժիններ:
Հաճախորդների և գործընկերների էլեկտրոնային նամակների սպասարկում և օպերատիվ վերահասցեագրում:
Բարձրագույն կրթություն։
Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն։
Հաղորդակցման գերազանց հմտություններ։
Թիմում աշխատելու ունակություն։
Արդյունավետ և կազմակերպված աշխատելու և արագ կողմնորշվելու ունակություն։
Պատասխանատվության բարձր զգացում, գաղտնի տեղեկատվության պահպանման ունակություն ։
Խնդրում ենք ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@ingoarmenia.am էլ. հասցեին՝ թեմայի դաշտում նշելով «Ադմինիստրատիվ մասնագետ»։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին հետաքրքրության համար. միայն համապատասխան թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Pessoa de contacto
Indicada pelo empregador no anúncio — para dúvidas e a tua candidatura.