Sales Consultant
Hermosa խանութ-սրահներին անհրաժեշտ է դրական, նպատակասլաց, խնամքի և գեղեցկության ոլորտում շարունակաբար նորը սովորելու ցանկությամբ վաճառող- խորհրդատու: Աշխատանքային փորձը պարտադիր չէ:
Աշխատանքային ժամերը՝
Կոմիտաս 50 մասնաճյուղում ` 10:00-21:00:
Թումանյան 30 մասնաճյուղում ՝ 11:00-21:00: Երևան մոլի մասնաճյուղում ՝ 10։00-22։00, 10:00-16:00 կամ 16։00-22։00։
Մեգամոլի մասնաճյուղում ՝ 10։00-22։00, 10:00-16:00 կամ 16։00-22։00։
Հաճախորդների սպասարկում, նրանց կարիքներին համապատասխան
Ապրանքատեսականու վերաբերյալ անհրաժեշտ և ամբողջական տեղեկատվության ապահովում
Հետևել խանութ-սրահում ապրանքների դասավորությանը
Սպասարկել հաճախորդներին նաև դրամարկղում
Խանութ-սրահում մաքրության և կարգուկանոնի պահպանում
Սահուն և գրագետ խոսք
Oտար լեզուների իմացություն
Արագ սովորելու ունակություն
Մասնագիտական դասընթացներ անցնելու, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու ցանկություն
Վաճառքի և հաղորդակցման հմտություններ
Թիմային աշխատանքի ունակություն
Աշխատասիրության և պատասխանատվության բարձր զգացում
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները՝ պարտադիր կցելով նկար: