Logist

Garant Logistics LTDGyumri, Yerevanstaffampublicada em 12/11/2026

Միջազգային «Գարանտ Լոգիստիկս» ՍՊԸ-ն (LLC «Garant Logistics») փնտրում է մոտիվացված և հավակնոտ Լոգիստիկայի մասնագետի՝ մեր թիմին միանալու համար։ Եթե Դուք պատասխանատու եք, ունեք ինքնակազմակերպման բարձր մակարդակ, ձգտում եք սովորել և փնտրում եք հեռանկարային կարիերա, ապա այս հնարավորությունը Ձեզ համար է։ Դիտարկում ենք թեկնածուների՝ Գյումրիի գրասենյակում աշխատելու համար։ Անգլերենի և ռուսերենի ազատ տիրապետում (բանավոր և գրավոր)։ Պատրաստակամություն՝ հարցազրույցը ռուսերենով անցնելու համար։

  • Բանակցությունների վարում գործընկերների և փոխադրողների հետ (հեռախոսով և էլեկտրոնային փոստով):
  • Բեռնափոխադրումների օպտիմալ սխեմաների և երթուղիների մշակում՝ հաշվի առնելով ժամկետներն ու ծախսերը:
  • Փոխադրման առավել շահավետ պայմանների ապահովում:
  • Պատվերների գրանցում և վարում CRM համակարգում:
  • Ապրանքների անխափան բեռնման և բեռնաթափման կազմակերպում:
  • Պատվերների կատարման ընթացքի մշտադիտարկում և գործընթացի վերահսկում բոլոր փուլերում:
  • Պատվիրատուների և տրանսպորտային ընկերությունների միջև վիճելի հարցերի կարգավորում:
  • Բարձրագույն կրթություն:
  • Հայերենի գերազանց իմացություն:
  • Անգլերենի և ռուսերենի սահուն իմացությունը պարտադիր է (գործարար հաղորդակցության և նամակագրության համար):
  • MS Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն:
  • Ինքնակազմակերպման բարձր աստիճան, ուշադրություն մանրուքների նկատմամբ և բազմաֆունկցիոնալ (multitasking) ռեժիմում աշխատելու ունակություն:
  • Սթրեսակայունություն և թիմային աշխատանքի հմտություններ:
  • Հաղորդակցման, բանակցելու և գործարար կապեր հաստատելու զարգացած հմտություններ:
  • Կայուն և հետաքրքիր աշխատանք միջազգային ընկերությունում:
  • Պաշտոնական գրանցում՝ համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի:
  • Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություն:
  • Հարմարավետ և ժամանակակից գրասենյակ:
  • Արժանապատիվ և մրցունակ վարձատրության համակարգ: