Խնդրահարույց վարկերի կառավարման բաժնի մասնագետ
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտարարում է Խնդրահարույց վարկերի կառավարման բաժնի մասնագետի թափուր պաշտոնը համալրելու նպատակով: Աշխատողի հիմնական գործառույթները ներառում են Ընկերության խնդրահարույց հաճախորդների հետ իրականացվող աշխատանքների համակարգումն ու սպասարկումը:
- Խնդրահարույց վարկերի վերադարձելիությանն ուղղված գործընթացների իրականացում,
- Ընկերության խնդրահարույց հաճախորդներից ժամկետանց գումարների վերադարձման նպատակով աշխատանքների իրականացում,
- Ընկերության խնդրահարույց հաճախորդների հետ հանդիպումների և այցելությունների կազմակերպում, գործընթացների հետագա վատթարացումը կանխելու նպատակով համապատասխան որոշումների ընդունում և քննարկում Անմիջական ղեկավարի հետ,
- Ընկերության խնդրահարույց հաճախորդների հետ փոխհարաբերություններում արդյունավետ եւ հետևողական պարտքերի հավաքագրման ռազմավարության կիրառում՝ հաշվի առնելով դեպքերի առանձնահատկությունները,
- Վարկերի պայմանների վերանայման, վարկերի վերակառուցման կապակցությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացում,
- Ընկերության խնդրահարույց վարկերի հավաքագրման փաստաթղթաշրջանառության վարում, այդ թվում` դրանց սահմանված կարգով պահպանման ապահովում,
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում Անմիջական ղեկավարին:
- Բարձրագույն կրթություն /ցանկալի է իրավաբանական կամ տնտեսագիտական/,
- Պահանջվող գործառույթներով առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
- Հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով կատարելու ունակություն,
- Վերլուծելու ունակություն,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ,
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Մինչև 80%-ը գրասենկայից դուրս անցկացնելու պատրաստակամություն,
- Հայերենի - ազատ տիրապետում, Ռուսերենը և Անգլերենը – ցանկալի է,
- MS Office, AS Bank, Internet փորձառու օգտագործող: Աշխատանք ծրագրային ապրանքների և տվյալների բազաների հետ: