Sales Manager
«Լույս» ընկերությունը փնտրում է նպատակասլաց և արդյունքակենտրոն վաճառքի մենեջեր, ով կօգնի հաճախորդներին ընտրել լավագույն լուսատեխնիկական լուծումները, կմասնակցի վաճառքի գործընթացի ամբողջական կազմակերպմանը և կնպաստի ընկերության հաճախորդների բազայի ընդլայնմանը։
- Հաճախորդների խորհրդատվություն և սպասարկում
- Լուսատեխնիկական արտադրանքի և լուծումների ներկայացում
- Վաճառքի գործընթացի կազմակերպում և իրականացում
- Առևտրային առաջարկների պատրաստում
- Նոր հաճախորդների ներգրավում և համագործակցությունների զարգացում
- Շինարարական, նախագծային և դիզայներական կազմակերպությունների հետ համագործակցություն
- Գործող հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների պահպանում
- Վաճառքի պլանների իրականացում
- Հաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ
- Վաճառքների ոլորտում աշխատանքային փորձ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Համակարգչային հիմնական գիտելիքներ (MS Office)
- Հայերենի և ռուսերենի իմացություն
- Արագ սովորելու և թիմում աշխատելու ունակություն
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ
- Վաճառքից բոնուսային համակարգ
- Մասնագիտական զարգացում և ուսուցում
- Կարիերային աճի հնարավորություն
- Աշխատանք կայուն և զարգացող ընկերությունում
«Լույս» ընկերությունը 1998 թվականից զբաղվում է լուսատեխնիկական արտադրանքի ներմուծմամբ, վաճառքով և լուսավորության նախագծմամբ։ Այսօր մենք հանդիսանում ենք ոլորտի առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում՝ առաջարկելով ժամանակակից և որակյալ լուսավորության լուծումներ բնակելի, կոմերցիոն և արդյունաբերական նախագծերի համար։