Տեսահսկման մասնագետ

Fast Bank CJSCYerevanstaffampublicada em 21/10/2026

Ֆասթ Բանկ ՓԲ Ընկերության Անվտանգության ծառայությունում առկա է Տեսահսկման մասնագետի թափուր հաստիք։

  • Առցանց՝ տեսախցիկների միջոցով, հետևել մասնաճյուղերի աշխատակիցների գործառույթների իրականացմանը՝ կազմակերպության ներքին իրավական ակտերին համապատասխան,
  • Վերահսկել կազմակերպության մասնաճյուղերի աշխատակիցների արտաքին տեսքի, կարգապահական և հաղորդակցման կանոնների պահպանումը՝ կամակերպության ներքին իրավական ակտերին համապատասխան,
  • Խախտումներ և անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում արձանագրել դրանք ու ներկայացնել անմիջական ղեկավարին,
  • Անհրաժեշտության դեպքում, ղեկավարի կամ գործընկերոջ բացակայության (արձակուրդ, անաշխատունակության թերթիկ և այլ) ընթացքում, ստանձնել նաև տվյալ աշխատակցի պարտականությունները,
  • Ղեկավարի հանձնարարությամբ կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ:
  • 1 տարվա մասնագիտական/աշխատանքային փորձի առկայություն,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն,
  • Թիմային աշխատանքի կարողություններ,
  • Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատանքներ կատարելու կարողություն։

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են անցնել հետևյալ հղումով և ուղարկել իրենց ինքնակենսագրությունները: Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: