Հաշվապահ
Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն Հաշվապահի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է աշխատակից:
- Բանկի կողմից վարձակալված գույքերի գործարքների հաշվառում՝ համաձայն ՖՀՄՍ 16 «Վարձակալություններ» ստանդարտի, ՖՀՄՍ 16-ի պահանջներին համապատասխան վարձակալության պայմանագրերի վերլուծության
- Թողարկված պարտատոմսերի հաշվառում, դրանց հաշվապահական ձևակերպումների իրականացում։
- Արժեթղթերի հաշվառում, դրանց հաշվապահական ձևակերպումների իրականացում
- Հաշվապահական հաշվառման տվյալների ամփոփում և հաշվապահական բազայում ամբողջական և ճշգրիտ տեղեկատվության ապահովում
- Հաստիքի լիազորությունների շրջանակում ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների ժամանակին և պատշաճ իրականացում
- Բանկի ներքին ընթացակարգերի և կիրառելի կարգավորող պահանջների պահպանում
- ՖՀՄՍ և ՀՀՄՍ ստանդարտների բազային գիտելիքներ
- Աշխատանքային փորձը պարտադիր է /առնվազն 2-4 տարվա փորձ/
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office)
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հարաբերություններ կառուցելու հմտություններ
- Թիմային միջավայրում արդյունավետ համագործակցելու և նախաձեռնողական աշխատելու կարողություն
- Առաջադրանքները առաջնահերթությունների համաձայն կազմակերպելու և սահմանված ժամկետներում իրականացնելու ունակություն
- Բարձրագույն կրթություն /տնտեսագիտական և/կամ ֆինանսական ոլորտում/