ՏՏ ռիսկերի կառավարման մասնագետ
Esta oferta já não está publicada
A fonte removeu o anúncio — já não é possível candidatar-se através do link original.
Կոնվերս Բանկը փնտրում է ՏՏ Ռիսկերի կառավարման մասնագետ, ով կաջակցի պատվիրակման (outsourcing), տվյալների կառավարման (Data Governance), տվյալների պաշտպանության, ՏՀՏ և կիբեռանվտանգության ռիսկերի վերահսկման և գնահատման գործընթացներին, ինչպես նաև կմասնակցի հիմնական ռիսկային ցուցանիշների (KRI) մշակմանը, հաշվետվությունների պատրաստմանը և կարգավորող պահանջների կատարման վերահսկմանը։
- Պատվիրակման (outsourcing) և երրորդ կողմերի հետ կապված ռիսկերի վերահսկողություն,
- Տվյալների կառավարման (Data Governance) գործընթացների համակարգում,
- Տվյալների պաշտպանության պահանջների պահպանման մշտադիտարկում,
- Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ), կիբեռանվտանգության և հարակից գործառնական ռիսկերի գնահատում,
- Հիմնական ռիսկային ցուցանիշների (KRI) մշակում և կառավարչական հաշվետվությունների պատրաստում,
- Աուդիտի, SREP-ի և կարգավորող մարմինների կողմից պահանջվող ուղղիչ միջոցառումների համակարգում և վերահսկում։
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, ռիսկերի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտներում,
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ ռիսկերի կառավարման, ՏՏ աուդիտի, տեղեկատվական անվտանգության, համապատասխանության (Compliance) կամ տվյալների կառավարման ոլորտներում,
- Պատվիրակման (outsourcing), տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) և գործառնական ռիսկերի կառավարման վերաբերյալ լավ գիտելիքներ,
- Վերլուծական և հաշվետվությունների պատրաստման բարձր կարողություններ։