Առաջատար մասնագետ, Դատաիրավական բաժին, Իրավաբանական վարչություն
Կոնվերս Բանկը փնտրում է ֆինանսաբանկային ոլորտում փորձառու իրավաբանի, ով արդյունավետ կերպով կապահովի բանկի դատական գործընթացի սպասարկումը և բանկի շահերի պաշտպանությունը:
Դատական գործընթացի սպասարկում
Բանկի շահերի պաշտպանություն երրորդ անձանց շրջանակում
Բանկի գործառույթներին առնչվող իրավաբանական խորհրդատվություն և եզրակացության տրամադրում
Բաժնի գործառույթներին առնչվող փաստաթղթերի ուսումասիրուություն և դրանց համապատասխանության ստուգում
Բանկի գործառույթներին առնչվող փաստաթղթերի նախագծերի կազմում
Բաժնի կառավարման ներքո գտնվող դատական գործընթացների արդյունավետ իրականացում
Դատաիրավական բաժնի պետի հանձնարարականների կատարում
Բարձրագույն իրավաբանական կրթություն,
Առնվազն 2-3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ բանկային ոլորտում,
ՀՀ բանկային օրենսդրության, քաղաքացիական օրենսդրության, վարչական օրենսդրություն,սնանկության օրենսդրության և աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն,
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայություն
e-justice.am, e-bankruptcy.am և այլ անհրաժեշտ մասնագիտական համակարգերի իմացություն,
Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
Սեղմ ժամկետներում արդյունավետ, անսխալ աշխատելու ունակություն,
Աշխատանքում մանրուքների նկատմամբ ուշադրություն,
Վերլուծական մտածելակերպ, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
Թիմում աշխատելու հմտություններ
Բանակցելու հմտություններ
Ժամանակի կառավարման հմտություններ
Սթրեսակայություն և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություններ
Ճշտապահություն և պատասխանատվության զգացում