Office Manager
Original version (Armenian).Show translation (English)
Your tasks
Մենք փնտրում ենք կազմակերպված և պատասխանատու Օֆիս մենեջերի, որը կապահովի գրասենյակի առօրյա աշխատանքների արդյունավետ կազմակերպումը և Հիմնադիր տնօրենի աշխատանքային օրակարգի համակարգումը,
- Հիմնադիր տնօրենի օրացույցի, հանդիպումների և զանգերի համակարգում։
- Աշխատակիցներին Հիմնադիր տնօրենի կողմից հանձնարարությունների փոխանցում և հետադարձ կապի ապահովում։
- Ընդհանուր մուտքային զանգերի և նամակների ընդունում ու համապատասխան ուղղորդում։
- Փաստաթղթերի համակարգում և արխիվացում։
- Օֆիսի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ գնումների իրականացում։
- Աջակցություն միջոցառումների և հանդիպումների կազմակերպման ընթացքում։
- Անհրաժեշտության դեպքում աջակցություն ՄՌԿ բաժնին։
Requirements
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վարչական կամ գրասենյակային աշխատանքների ոլորտում։
- Գրագետ հաղորդակցման և գործնական նամակագրության վարման հմտություններ։
- Անգլերեն և ռուսերեն լեզուներով ազատ հաղորդակցվելու կարողություն։
- Google Workspace և MS Office ծրագրային փաթեթների օգտագործման հմտություններ։
- Գործնական էթիկայի և տեղեկատվության գաղտնիության պահպանման սկզբունքների իմացություն։
- Կազմակերպչական և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ։
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ, ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում։