Chief Business Development Officer – Crypto Business
Freedom Broker Armenia-ն միջազգային Freedom Holding Corp. ֆինանսական հոլդինգի մաս կազմող ներդրումային ընկերություն է, որը լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականին։ Ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Freedom Holding Corp.-ին՝ NASDAQ ֆոնդային բորսայում ցուցակված հանրային ընկերությանը, որը մատուցում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ մանրածախ բրոքերային սպասարկում, ներդրումային խորհրդատվություն, արժեթղթերի առք ու վաճառք, ներդրումային բանկային, տեղաբաշխման, բանկային և ապահովագրական ծառայություններ։ Որպես միջազգային խմբի անդամ՝ Freedom Broker Armenia-ն իր հաճախորդներին առաջարկում է համաշխարհային ֆինանսական շուկաների հնարավորություններից օգտվելու հասանելիություն՝ հիմնվելով հոլդինգի բազմամյա փորձի և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեության վրա։
Կրիպտոարժութային (Crypto Business) նոր ուղղության զարգացման շրջանակում մենք փնտրում ենք Բիզնեսի զարգացման տնօրեն (Chief Business Development Officer, CBDO), ով կղեկավարի ուղղության մեկնարկն ու հետագա զարգացումը, կմշակի շուկա մուտք գործելու ռազմավարություն և պատասխանատու կլինի բիզնեսի զարգացման, ռազմավարական գործընկերությունների ձևավորման և հաճախորդների բազայի ընդլայնման համար։
Մշակել և իրականացնել կրիպտո-բրոքերային ուղղության մեկնարկի և զարգացման բիզնես ռազմավարությունն ու շուկա մուտք գործելու (Go-to-Market) ռազմավարությունը։
Ձևավորել բիզնես պլանը, սահմանել ռազմավարական նպատակներին հասնելու հիմնական առաջնահերթությունները, նախաձեռնություններն ու նախագծերը։
Մշակել արժեքային առաջարկ (Value Proposition) թիրախային հաճախորդների տարբեր խմբերի՝ թրեյդերների, ներդրողների և ինստիտուցիոնալ հաճախորդների համար։
Վերլուծել թվային ակտիվների շուկան, մրցակցային միջավայրը, հեռանկարային իրավազորությունները և առաջնահերթ աշխարհագրական շուկաները։
Զարգացնել հաճախորդների բազան և ձևավորել արդյունավետ վաճառքի համակարգ B2C, B2B և ինստիտուցիոնալ սեգմենտներում։
Փնտրել և զարգացնել ռազմավարական գործընկերություններ կրիպտոարժութային բորսաների, մարքեթ-մեյքերների, իրացվելիության մատակարարների (Liquidity Providers), վճարային համակարգերի, քաստոդիալ և ֆիատ ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։
Վարել բանակցություններ և կնքել ռազմավարական գործընկերային համաձայնագրեր, այդ թվում՝ ֆիատ և կրիպտոարժութային միջոցների մուտքագրման ու դուրսբերման ուղիների ինտեգրման նպատակով։
Զարգացնել ինստիտուցիոնալ հաճախորդների հետ աշխատանքի ուղղությունը՝ ներառյալ ներդրումային ֆոնդերը, family office-ները և OTC թրեյդերները։
Ձևավորել և հետագայում ղեկավարել Business Development, Sales և Partnerships գործառույթները։
Ապահովել արդյունավետ համագործակցություն Product, Legal & Compliance, Technology և Marketing թիմերի հետ՝ բիզնեսի հաջող մեկնարկի և հետագա մասշտաբավորման նպատակով։
Առնվազն 5 տարվա համապատասխան մասնագիտական փորձ, այդ թվում՝ ղեկավար պաշտոններում Business Development, Institutional Sales կամ առևտրային ուղղություններում։
Աշխատանքային փորձ հետևյալ ոլորտներից մեկում կամ մի քանիսում՝ crypto brokerage, cryptocurrency exchange, FX brokerage, FinTech կամ ֆինանսական տեխնոլոգիաների այլ ուղղություններ։
Թվային ակտիվների շուկայի, դրա ենթակառուցվածքի, գնագոյացման մեխանիզմների, իրացվելիության, մարքեթ-մեյքերների և Liquidity Provider-ների աշխատանքի խորքային իմացություն։
Ֆինանսական, բրոքերային, FinTech կամ crypto պրոդուկտի/բիզնես ուղղության զրոյից մեկնարկի և հաջող մասշտաբավորման հաստատված փորձ։
Բիզնես ռազմավարության, բիզնես պլանի և Go-to-Market ռազմավարության մշակման և իրականացման գործնական փորձ։
B2B և ինստիտուցիոնալ հաճախորդների ներգրավման, ինչպես նաև խոշոր առևտրային և ռազմավարական գործարքների կնքման փորձ։
Զարգացած մասնագիտական կապերի առկայություն crypto/FinTech էկոհամակարգի մասնակիցների՝ իրացվելիության մատակարարների, վճարային համակարգերի, բորսաների, ներդրումային ֆոնդերի և այլ ռազմավարական գործընկերների շրջանում։
ԱՊՀ և միջազգային շուկաների առանձնահատկությունների իմացություն։
Բանակցություններ վարելու բարձր հմտություններ, ռազմավարական և առևտրային մտածողություն։
Թիմերի ձևավորման և կառավարման, ինչպես նաև տարբեր գործառույթների միջև արդյունավետ համագործակցություն ապահովելու փորձ։
Բարձր հարմարվողականություն և արագ փոփոխվող շուկայական ու կարգավորող միջավայրում հիմնավորված որոշումներ կայացնելու կարողություն։
Անգլերենի ազատ տիրապետում՝ միջազգային գործընկերների հետ աշխատելու համար։ Ռուսերենի գերազանց իմացությունը պարտադիր է, հայերենի և այլ լեզուների իմացությունը կդիտարկվի՝ որպես առավելություն։