Բիզնեսի միջազգային ընդլայնման բաժնի պետ
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Բիզնեսի միջազգային ընդլայնման բաժնի պետ, ով պատասխանատու կլինի բանկի բիզնեսի միջազգային ընդլայնման, նոր շուկաների, բիզնես հնարավորությունների, ինչպես նաև նոր պրոդուկտների ու ծառայությունների զարգացման հեռանկարների ուսումնասիրման և գնահատման, նոր շուկաներ մուտք գործելու նախաձեռնությունների համակարգման, ղեկավարության որոշումների կայացմանն աջակցող վերլուծական ու ֆինանսական գնահատումների իրականացման, միջազգային նախագծերում ներգրավված ներքին ստորաբաժանումների աշխատանքների կոորդինացման, ինչպես նաև միջազգային շուկաների, մրցակցային միջավայրի և կարգավորող փոփոխությունների մշտադիտարկման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
բժշկական ապահովագրություն,
ճամփորդական ապահովագրություն,
Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
տոնական և տարեվերջյան բոնուսներ,
բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
վճարվող հանգստյան օրեր,
սպորտ փաթեթ,
անգլերեն լեզվի դասընթացներ,
շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ՝
նոր միջազգային շուկաների և բիզնես հնարավորությունների ուսումնասիրում և գնահատում՝ Բանկի ռազմավարական նպատակներին համապատասխան,
բանկի բիզնեսի միջազգային ընդլայնման նախագծերի և նոր շուկաներ մուտք գործելու նախաձեռնությունների համակարգում՝ նախնական գնահատումից մինչև իրականացում,
նոր միջազգային պրոդուկտների, ծառայությունների և բիզնես մոդելների մշակման և ներդրման հնարավորությունների բացահայտում և գնահատում,
միջազգային նախաձեռնությունների ֆինանսական, առևտրային և իրագործելիության վերլուծությունների ու գնահատումների իրականացում,
բիզնես-քեյսերի, ֆինանսական գնահատումների, վերլուծական հաշվետվությունների, ներկայացումների և առաջարկությունների պատրաստում՝ ղեկավարության կողմից որոշումների կայացմանն աջակցելու նպատակով,
միջազգային նախագծերում ներգրավված Բանկի ներքին ստորաբաժանումների և այլ շահագրգիռ կողմերի աշխատանքների համակարգում՝ ապահովելով համաձայնեցված գործողությունների ժամանակին և արդյունավետ իրականացումը,
հնարավոր միջազգային գործընկերների և համագործակցության հնարավորությունների բացահայտում և գնահատում,
միջազգային շուկաների, ոլորտային միտումների, մրցակցային միջավայրի և համապատասխան կարգավորող փոփոխությունների մշտադիտարկում,
բանկի բիզնեսի միջազգային ընդլայնման նախաձեռնությունների հետ կապված հնարավորությունների ու ռիսկերի գնահատում և համապատասխան առաջարկությունների ներկայացում,
միջազգային նախագծերի և նախաձեռնությունների իրականացման ընթացքին ու արդյունքներին հետևում և ղեկավարությանը պարբերաբար համապատասխան տեղեկատվության ներկայացում,
աջակցում Բանկի բիզնեսի միջազգային ընդլայնման ռազմավարության և համապատասխան ռազմավարական նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը,
անհրաժեշտության դեպքում բաժնի ներկայացում Բանկի բիզնեսի միջազգային ընդլայնման նախաձեռնություններին առնչվող ներքին և արտաքին հանդիպումների ու քննարկումների ընթացքում,
բանկի բիզնեսի միջազգային զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող այլ աշխատանքների կատարում՝ ղեկավարի հանձնարարությամբ:
Ներկայացվող պահանջներ՝
բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, միջազգային բիզնեսի կամ հարակից ոլորտում,
ֆինանսական վերլուծությունների, բիզնես-քեյսերի կազմման, ինչպես նաև ներդրումային ու ռազմավարական նախագծերի գնահատման փորձ,
միջազգային շուկաների, ֆինանսական համակարգի և բանկային բիզնես մոդելների խորը իմացություն,
շուկայական միջավայրի, մրցակցային իրավիճակի և օրենսդրական/կարգավորող պահանջների վերլուծության հմտություններ,
ռազմավարական և վերլուծական մտածողություն, մեծածավալ տեղեկատվություն համակարգելու և հստակ առաջարկություններ ձևակերպելու ունակություն,
միաժամանակ մի քանի նախագիծ ղեկավարելու և տարբեր ստորաբաժանումների աշխատանքներն արդյունավետ համակարգելու կարողություն,
բարձր մակարդակի հաղորդակցման, բանակցությունների վարման և շնորհանդեսների (ներկայացումների) պատրաստման հմտություններ,
MS Excel և PowerPoint ծրագրերի վստահ տիրապետում, ֆինանսական մոդելավորման փորձ,
անգլերենի գերազանց իմացություն (այդ թվում՝ բանավոր բանակցությունների և գործարար գրագրության մակարդակով),
նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում, ինքնուրույն աշխատելու և ղեկավարության որոշումների կայացման համար անհրաժեշտ նյութեր պատրաստելու կարողություն:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Բիզնեսի միջազգային ընդլայնման բաժնի պետ »:
Contact person
Listed by the employer in the job posting — for questions and your application.
- cv@evoca.amcv@evoca.am