Database Developer
SQL տվյալների բազաների մշակման մասնագետը պատասխանատու է տվյալների բազաների աշխատանքի, ամբողջականության, հարցումների և ընթացակարգերի, ինչպես նաև տվյալների բազաների վերաբերյալ առանձին հաշվետվություններ կազմելու համար՝ MS SQL/PostgreSQL Server-ի հիման վրա: Լրացուցիչ պահանջները ներառում են տվյալների բազաների մշակում, կայունության, հուսալիության և արդյունավետ աշխատանքի ապահովում:
Տվյալների բազաների համար բարձրորակ լուծումների մշակում
Պահպանված ընթացակարգերի ու գործառույթների մշակում, ներդրում և օպտիմալացում` T-SQL, PL/SQL կիրառմամբ
Աջակցություն տվյալների բազաների գործառնական արդյունավետության ապահովման և բարձրացման գործում
Հաշվետվությունների համապատասխան, կիրառելի ձևանմուշների մշակում
Ծավալուն հարցումների մշակում հավելվածների և բիզնես վերլուծության գծով հաշվետվությունների համար
Պատասխանատվություն այլ համակարգերի հետ ինտեգրման և հաշվետվություններին ներկայացվող տարբեր պահանջների ներդրման համար
Առկա SQL հարցումների վերլուծություն կատարողականի բարելավման նպատակով, խնդիրների կարգավորում
ETL գործիքների կիրառում
Մշակված լուծումների փորձարկում
Բարձրագույն կրթություն (ցանկալի է համակարգչային գիտությունների կամ նմանատիպ ոլորտում)
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան բնագավառում
MS SQL Server 2012/2016-ի կամ ավելի արդիական տարբերակի, PostgreSQL սերվերի հետ աշխատելու փորձ, ներառյալ Query Analyzer գործիքի, պահպանվող ընթացակարգերի, Jobs և Profiler գործիքների կիրառումը
Հստակեցնել տվյալների վերաբերյալ ոչ հստակ հարցումները բիզնես շահագրգիռ կողմերի հետ՝ նախքան մշակման գործընթացի մեկնարկը
Նախագծել տվյալների մոդելներ, որոնք հում տվյալները վերափոխում են մշակված, վստահելի և բիզնեսի համար կիրառելի տվյալների հավաքածուների։
PL/SQL, T-SQL-ի հետ աշխատելու փորձ
Հարցումների կատարման ծրագրերի իմացություն
Ինդեքսավորման, հարցումների կատարման և նորմավորման գործիքների լավ իմացություն
Հարաբերական տվյալների բազայի կառավարման համակարգի լավ իմացություն
Տվյալների բազայից տվյալների արտահանման և ըստ օգտագործողների պահանջների խմբավորման հմտություններ
Power BI և SSRS-ի հետ աշխատելու փորձ
Excel ծրագրում տվյալների կառավարման սկզբունքների իմացություն
XML/JSON իմացություն
Անգլերենի լավ իմացություն
Լարված պայմաններում աշխատելու ունակություն
Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
Թիմում աշխատելու ունակություն
Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվության զգացում
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ` Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ `
Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն