Ռոբոտացված սուրճի ապարատների սպասարկման մասնագետ
Փնտրում ենք պատասխանատու և ակտիվ աշխատակցի՝ ռոբոտացված սուրճի ապարատների ամենօրյա սպասարկումն իրականացնելու համար։
- Ռոբոտացված սուրճի ապարատների պարբերական լիցքավորում անհրաժեշտ հումքով և պարագաներով (սուրճի հատիկներ, կաթ, ջուր, բաժակներ և այլն)։
- Ապարատների մաքրության և հիգիենիկ վիճակի ապահովում։
- Ապարատների արտաքին և ներքին հատվածների մաքրում՝ սահմանված կարգով։
- Սպառվող նյութերի պաշարների վերահսկում և ժամանակին համալրում։
- Ապարատների աշխատանքի ընթացքի մշտադիտարկում։
- Խափանումների կամ տեխնիկական խնդիրների հայտնաբերման դեպքում համապատասխան պատասխանատուին տեղեկացում։
- Սպասարկման կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում։
- B, C մեխանիկական մեքենա վարելու վարորդական իրավունք։
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն։
- Մաքրասիրություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Աշխատանքային պարտականությունները ժամանակին և բարեխղճորեն կատարելու ունակություն։
- Շարժունություն և տարբեր հասցեներով տեղաշարժվելու պատրաստակամություն։
- Սննդի հետ աշխատելու հիգիենիկ կանոնների պահպանում։
- Կայուն աշխատանք։
- Մրցակցային աշխատավարձ։
- Մասնագիտական ուսուցում և անհրաժեշտ հրահանգավորում։
- Աշխատանք նորարարական և ռոբոտացված սարքավորումների հետ։