Հաճախորդների սպասարկման և աջակցման ղեկավար

ZeyroYerevanstaffamveröffentlicht 05.11.2026
Muss:AI

Մենք փնտրում ենք ռազմավարական մտածողությամբ, վերլուծական և առաջնորդական հմտություններով օժտված Հաճախորդների սպասարկման և աջակցման ղեկավարի, ով կստանձնի ընկերության հաճախորդների սպասարկման գործընթացների կազմակերպումը, կառավարումը և շարունակական զարգացումը։

Պաշտոնի հիմնական նպատակն է ապահովել հաճախորդների սպասարկման բարձր որակ, արդյունավետ գործառնական գործընթացներ և հաճախորդների դրական փորձ՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, ավտոմատացման գործիքներ և տվյալների վրա հիմնված կառավարման մոտեցումներ։

Աշխատակիցը պատասխանատու կլինի ներքին սպասարկման թիմերի, մասնագիտացված ստորաբաժանումների և արտաքին գործընկերների աշխատանքի համակարգման, սպասարկման ստանդարտների ներդրման և արդյունավետության բարձրացման համար։

1. Հաճախորդների սպասարկման ռազմավարության մշակում և իրականացում

  • Մշակել և իրականացնել հաճախորդների սպասարկման միասնական ռազմավարություն։
  • Կազմակերպել բազմաալիքային սպասարկման համակարգի աշխատանքը՝ հեռախոսազանգերի, առցանց չաթի, վեբ հարթակի և սոցիալական ցանցերի միջոցով։
  • Ապահովել սպասարկման հասանելիությունը 24/7 ռեժիմով։
  • Սահմանել սպասարկման որակի չափանիշներ, ընթացակարգեր և վերահսկման մեխանիզմներ։

2. Թիմի և գործառնական գործընթացների կառավարում

  • Ղեկավարել հաճախորդների սպասարկման թիմի աշխատանքը՝ ապահովելով արդյունավետ կազմակերպական կառուցվածք։
  • Կազմակերպել աշխատակիցների աշխատանքի բաշխումը, կատարողականի գնահատումը և մասնագիտական զարգացումը։
  • Համակարգել ներքին ստորաբաժանումների և արտաքին գործընկերների համագործակցությունը։
  • Ներդնել աշխատանքի արդյունավետության բարձրացման մեխանիզմներ և վերահսկել դրանց իրականացումը։

3. Հաճախորդների փորձի (Customer Experience) բարելավում

  • Վերլուծել հաճախորդների դիմումները, բողոքները և հետադարձ կապը։
  • Մշակել հաճախորդների տարբեր խմբերի կարիքներին համապատասխան սպասարկման մոտեցումներ։
  • Բացահայտել կրկնվող խնդիրների պատճառները և առաջարկել դրանց վերացման լուծումներ։
  • Բարձրացնել հաճախորդների բավարարվածության և հավատարմության մակարդակը։

4. Թվայնացում, AI և ավտոմատացում

  • Համագործակցել ՏՏ և արտադրանքի զարգացման թիմերի հետ՝ սպասարկման գործընթացներում արհեստական բանականության և ավտոմատացման գործիքներ ներդնելու նպատակով։
  • Ներդնել ինքնասպասարկման գործիքներ և AI-ով աշխատող չաթբոտեր։
  • Օպտիմալացնել հաճախորդների դիմումների մշակման և ուղղորդման գործընթացները։
  • Կրճատել կրկնվող դիմումների քանակը և բարձրացնել խնդիրների առաջին իսկ դիմումի ընթացքում լուծման ցուցանիշը։

5. Անվտանգության և ճգնաժամային իրավիճակների կառավարում

  • Կազմակերպել հաճախորդների անվտանգությանն առնչվող դիմումների և միջադեպերի արագ արձագանքման գործընթացը։
  • Համակարգել բարդ և արտակարգ իրավիճակների լուծման աշխատանքները։
  • Ապահովել համապատասխան ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցությունը։
  • Մշակել ճգնաժամային իրավիճակներում գործելու ընթացակարգեր։

6. Արդյունավետության գնահատում և հաշվետվողականություն

  • Սահմանել և վերահսկել հիմնական արդյունավետության ցուցանիշները (KPI)։
  • Վերլուծել սպասարկման ծավալները, արձագանքման ժամանակը, խնդիրների լուծման արդյունավետությունը և հաճախորդների բավարարվածությունը։
  • Պատրաստել պարբերական հաշվետվություններ և ներկայացնել բարելավման առաջարկներ։
  • Կառավարման որոշումները կայացնել տվյալների և գործառնական վերլուծությունների հիման վրա։
  • Բարձրագույն կրթություն՝ կառավարման, բիզնեսի, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում։
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման, Customer Experience կամ գործառնական կառավարման ոլորտում։
  • Առնվազն 3 տարվա ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձ։
  • Մեծ թիմերի և բազմաստիճան գործառնական գործընթացների կառավարման փորձ։
  • Հաճախորդների սպասարկման ժամանակակից մեթոդաբանությունների և որակի կառավարման սկզբունքների իմացություն։
  • CRM համակարգերի և հաճախորդների սպասարկման ավտոմատացման գործիքների հետ աշխատելու փորձ։
  • AI գործիքների և թվային լուծումների կիրառման վերաբերյալ գիտելիքներ։
  • Վերլուծական մտածողություն և տվյալների հիման վրա որոշումներ կայացնելու կարողություն։
  • KPI-ների սահմանման, մոնիթորինգի և գնահատման փորձ։
  • Բանակցությունների, հաղորդակցության և թիմային առաջնորդության զարգացած հմտություններ։
  • Սթրեսային և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն։
  • Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն։ Ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Պատասխանատու և ռազմավարական նշանակություն ունեցող պաշտոն։
  • Մասնագիտական և կարիերայի զարգացման հնարավորություններ։
  • Նորարարական տեխնոլոգիաների և թվային լուծումների ներդրման հնարավորություն։
  • Դինամիկ և զարգացող աշխատանքային միջավայր։
  • Մրցակցային աշխատավարձ և կատարողականի վրա հիմնված խրախուսման համակարգ։