Պահեստի աշխատակից
Wildberries-ի պահեստում աշխատանքի ենք հրավիրում պահեստի աշխատակիցների
Աշխատանքային պայմաններ՝
- Ցերեկային հերթափոխ՝ 08:00 -20:00
- Գիշերային հերթափոխ՝ 20:00–08:00
- Աշխատանքի վայրը՝ք. Երևան, Աջափնյակ, Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, շենք 61։
- Վարձատրությունը՝ գործարքային (միջին օրական եկամուտը՝ 15 000դր․), վճարվում է շաբաթական՝ բանկային քարտին:
- Կորպորատիվ տրանսպորտ։
Աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ է ներբեռնել WB JOB հավելվածը և լրացնել հայտը։
Աշխատանքային պարտականություններ՝
- ապրանքների ընդունում, տեսակավորում, հավաքում և պահեստավորում։
Այս հաստիքին կարող են դիմել ինչպես փորձ ունեցող, այնպես էլ առանց փորձի թեկնածուները։
- Մենք ապահովում ենք ուսուցում, որը կօգնի արագ յուրացնել պահեստային աշխատանքի առանձնահատկությունները։
Կարևոր է՝
- Ուշադրություն, պատասխանատվություն և աշխատելու ցանկություն։