Կոնտակտային կենտրոնի մասնագետ

VTB Bank (Armenia)Yerevanstaffamveröffentlicht 11.09.2026

Կոնտակտային կենտրոնի մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետի:Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ: 

Հաճախորդներին / պոտենցիալ հաճախորդներին Բանկի կողմից տրամադրվող բոլոր պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ ինֆորմացիայի տրամադրում հեռահար սպասարկման բոլոր ուղիներով,

Բանկային պրոդուկտների վաճառք Բանկի գործող և պոտնեցիալ հաճախորդներին՝ հեռահար հաղորդակցման բոլոր ուղիներով,

Բանկի հաճախորդների առկա պայմանագրերի և հաշիվների վերաբերյալ խորհրդատվութայն/աանհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,

Բանկի հաճախորդների հաշիվներով անկանխիկ գործարքների իրականացնում,

Հաճախոդրներ քարտերի սպասարկում (ակտիվացում, բլոկավորում/ապաբլոկավորում, հաշվի ստուգում և այլն),

Բանկի հաճախորդներից հեռահար եղանակով ստացված հարցերի, սպասարկման վերաբերյալ կարծիքների, առաջարկների և բողոքների ընդունում և մշակում,

Այլ պարտականությունների կատարում` Բանկի լոկալ նորմատիվ ակտերի և ղեկավարի կարգադրությունների համաձայն:

Բարձրագույն կրթություն,

Բանկային գործի իմացություն,

Հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,

Զարգացած համակարգչային հմտություններ (MS Office, LSBank),

Բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,

Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,

Վերլուծական մտածելակերպ,

Սթրեսակայունություն,

Թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,

Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,

Լարված աշխատանք կատարելու ունակություն:

Համալրելով ընկերության Թիմը՝ հնարավորություն կունենաք օգտվել նաև հետևյալ   #արտոնությունների   փաթեթից`

Բժշկական ապահովագրություն,

Կորպորատիվ միջոցառումներ,

Սպորտային փաթեթ,

Արտոնյալ ֆինանսական ծառայություններ,

Պարգևատրման համակարգ,

Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,

Ընկերության կատարողականության վրա հիմնված բոնուսներ: