Управляющий филиала Москва
About the company
Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող կառավարիչի Մոսկվա մասնաճյուղի համար։
Your tasks
- Իրականացնում է մասնաճյուղի գործունեության պլանավորում` դրված նպատակներին հասնելու համար
- Հանդես է գալիս տրված լիազորագրով սահմանված իրավասությունների շրջանակներում
- Ներկայացնում է առաջարկություններ մասնաճյուղում առկա գործընթացների արդյունավետության բարձրացման վերաբերյալ
- Պարբերաբար կատարում է վերլուծություններ և վերահսկում մասնաճյուղի գործունեությունը, դրա հիման վրա ձեռնարկում միջոցառումներ` ուղղված մասնաճյուղի վրա դրված գործառույթների և խնդիրների իրականացմանը, տեղեկացնում է աշխատակիցներին Բանկի նպատակների և խնդիրների մասին
- Վերահսկում է աշխատակիցների վրա դրված պարտականությունների, աշխատանքային կարգապահության կանոնների կատարումը, գործնական փոխհարաբերությունների ոճի հաճախորդների սպասարկման նորմերի պահպանումը` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի, առևտրային և բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության չհրապարկման վերաբերյալ պարտավորագրի, վերահսկում է տեղեկատվական անվտանգության պահանջների պահպանումը և ՀՀ ԿԲ նորմատիվ ակտերի պահանջների ապահովումը
- Պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում կառավարող տնօրենին` մասնաճյուղի գործունեության արդյունքների մասին` Բանկում սահմանված կարգով
- Հանդիսանում է մասնաճյուղի դրամապահոցի բանալիներից մեկի պատասխանատուն և սահմանված կարգով իրականացնում է դրամապահոցի բացման և փակման աշխատանքներ
- Իրականացնում է ինքնասպասարկման մեքենաների լիցքավորման / լիցքաթափման աշխատանքներ
- Վերահսկում է փաստաթղթերի, գույքի և արժեքների պահպանությունը, օրենսդրության, Բանկի ներքին իրավական ակտերի և ՀՀ ԿԲ նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան
- Արտակարգ իրավիճակների դեպքում կազմակերպում է մասնաճյուղի գործունեությունը
- Համաձայնեցնում է աշխատակիցների պլանային առաջադրանքները` համաձայն Բանկում գործող մեթոդիկայի և պատասխանատվություն է կրում մասնաճյուղի վրա դրված բիզնես պլանի կատարման համար
- Կազմակերպում և անցկացնում է հանդիպումներ կազմակերպությունների ղեկավարների հետ` Բանկի մանրածախ պրոդուկտների իրացման նպատակով
- Մասնաճյուղի աշխատակիցներին ներկայացնում է վաճառքների պլանային ցուցանիշները և օրական կտրվածքով քննարկում վերջիններիս կատարումը
- Վերահսկում է Բանկի նոր պրոդուկտերի և ծառայությունների, գործող սակագների մասին ժամանակին տեղեկացումը հաճախորդներին
- Պարտավոր է պարբերաբար կազմակերպել հանդիպում աշխատակիցների հետ, վերջիններիս` Բանկում գործող կարգերի և նոր պրոդուկտների մասին տեղեկացնելու համար, անձամբ կրել պատասխանատվություն աշխատակիցների տեղեկացվածության համար
- Կատարում է անմիջական ղեկավարի, Բանկի Տնօրինության և լիազոր մարմնի կողմից տրված հանձնարարականները
- Աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ղեկավարվում է Բանկի ներքին իրավական ակտերի և կարգադրական փաստաթղթերի պահանջներով
Requirements
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Բանկային ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
- Բանկային գործի և ՀՀ բանկային օրենսդրության գերազանց իմացություն
- Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն
- Անձնակազմի կառավարման զարգացած հմտություններ
- Արագ կողմնորոշվելու և որոշումների կայացման գերազանց հմտություններ
- Խնդիրների լուծման և կոնֆլիկտների կառավարման զարգացած հմտություններ
- Ժամանակի կառավարման զարգացած հմտություններ
- Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ
- Բանակցություններ վարելու և վաճառքի զարգացած հմտություններ
- Բիզնես էթիկայի նորմերի իմացություն և հետևում
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Զարգացած համակարգչային հմտություններ
- Հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր):
What we offer
- բժշկական ապահովագրություն
- կորպորատիվ միջոցառումներ
- արտոնյալ ֆինանսական ծառայություններ
- լրացուցիչ վճարովի հանգստյան օրեր
- բոնուսներ՝ հիմնված կատարողականի վրա: