Sales and Service Specialist in Yeghegnadzor SC

VIVAYeghegnadzorstaffamveröffentlicht 27.10.2026

About the company

Viva-ն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ակտիվ, նպատակասլաց և հաղորդակցման գերազանց հմտություններով վաճառքի և սպասարկման մասնագետի՝ անգլերենի և ռուսերենի գերազանց իմացությամբ:

Your tasks

  • Հաճախորդներին մատուցել ծառայություններ՝ ընկերության կողմից սահմանված չափանիշներին և պլանային ցուցանիշներին համապատասխան, ինչպես նաև հետևել դրանց իրականացմանը,
  • Հաճախորդներին տեղեկացնել և տրամադրել անհրաժեշտ գովազդային նյութեր (ապրանքների, ծառայությունների և սակագների բնութագրեր),
  • Տրամադրել տեխնիկական աջակցություն ապրանքների/ ծառայությունների ակտիվացման/ ապաակտիվացման գործընթացում:
  • Վաճառել բջջային հեռախոսներ/սարքեր, տվյալների փոխանցման սարքեր և աքսեսուարներ,
  • Մատուցել ծառայություններ կանխավճարային/ հետվճարային ապրանքատեսակների, ձայնային և տվյալների փոխանցման սակագների վերաբերյալ,
  • Պատրաստել հաշվետվություններ,
  • Ապահովել բաժանորդների հայտերի և բողոքների մշակումը,
  • Ապահովել հաճախորդների տվյալների և ընկերության գործունեության/ստանդարտների գաղտնիությունը:

Requirements

  • Բարձրագույն կրթություն:
  • Հաճախորդների սպասարկման կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն:
  • Բիլինգային համակարգերում տարբեր գործարքների իրականացման իմացությունը ցանկալի է:
  • Ընկերության և մրցակիցների սակագների/ ապրանքատեսակների/ ծառայությունների/ փաթեթների իմացություն:
  • Համակարգչային հմտություններ (Word, Excel):
  • Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
  • Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ:
  • Կազմակերպչական, հաղորդակցման և բանակցություններ վարելու լավ հմտություններ:
  • Կոնֆլիկտների և սթրեսի կառավարման հմտություններ: