IT Senior Specialist

VIVAYerevanstaffamveröffentlicht 16.10.2026
Senior

Your tasks

ՏՏ մասնագետը ուսումնասիրում է բարդ տեխնիկական միջադեպերը, հետևում խնդիրների առաջացման պատճառներին՝ վերջնակետային սարքերի, ցանցերի, նույնականացման ծառայությունների, հավելվածների և բեքենդային կախվածությունների շրջանակում, ինչպես նաև լուծում իր պատասխանատվության շրջանակում գտնվող խնդիրները։

  • Վերլուծել և լուծել Windows համակարգերի, համակարգչային ու վեբ հավելվածների, ինչպես նաև ցանցային կապի բարդ խնդիրները, որոնք խոչընդոտում են աշխատակիցների արդյունավետ աշխատանքին,
  • Ուսումնասիրել հավելվածների դանդաղ աշխատանքի, խափանումների, գործարքների չկատարման, պարբերաբար առաջացող սխալների, մուտքի նույնականացման խնդիրների և ծառայություններին հասանելիության խափանումների պատճառները,
  • Որոշել միջադեպի շրջանակն ու դրա ազդեցությունը կազմակերպության աշխատանքի վրա, համակարգված ստուգումների միջոցով պարզել, թե տեխնիկական որ մակարդակում է այն առաջանում,
  • Ուսումնասիրել Windows-ի և հավելվածների լոգերը, համակարգի ռեսուրսների օգտագործումը, ցանցային միացումները և վեբ դիտարկիչի տվյալները՝ խնդրի հնարավոր պատճառները բացահայտելու և ստուգելու համար,
  • Հասկանալ բիզնես հավելվածների միջև կապերն ու կախվածությունները, ներառյալ DNS-ը, պրոքսի սերվերները, նույնականացման ծառայությունները, API-ները, հավելվածների սերվերներն ու տվյալների բազաները։
  • Տարբերակել սարքին հատուկ խնդիրները ընդհանուր ծառայությունների խափանումներից՝ համեմատելով ազդեցությանը ենթարկված և չենթարկված օգտատերերին, աշխատանքային կայանները, գտնվելու վայրերը, ինչպես նաև հավելվածների աշխատանքը,
  • Խնդիրները համապատասխան մասնագետներին փոխանցելիս տրամադրել հստակ տվյալներ՝ ամսաթիվ և ժամ, խնդիրը լուծելու քայլեր, սխալ կոդեր, լոգեր և արդեն կատարված գործողությունների նկարագրություն,
  • Համագործակցել ՏՏ ենթակառուցվածքների, ցանցերի, տեղեկատվական անվտանգության, տվյալների բազաների, հավելվածների և ծրագրային ապահովման մշակման թիմերի հետ՝ միաժամանակ հետևելով խնդրի լուծման ընթացքին և տեղեկացնելով դրա մասին համապատասխան անձանց,
  • Տեղադրել, կարգավորել և տարածել Windows օպերացիոն համակարգերն ու բիզնես հավելվածները՝ օգտագործելով ստանդարտացված համակարգային պատկերներ, տեղադրման փաթեթներ և համակարգիչների կառավարման գործիքներ,
  • Ավտոմատացնել օպերացիոն համակարգերի և հավելվածների տեղադրումը, կարգավորումը, թարմացումները և ամենօրյա սպասարկման կրկնվող առաջադրանքները՝ օգտագործելով PowerShell և այլ գործիքներ,
  • Հետևել համակարգիչների տեխնիկական վիճակին և կրկնվող խնդիրներին, մասնակցել դրանց հիմնական պատճառների բացահայտմանը և կատարելագործել տեխնիկական փաստաթղթերը:

Requirements

Մենք փնտրում ենք նախաձեռնող և մոտիվացված ՏՏ ավագ մասնագետի, ով կապահովի Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների և տարբեր ստորաբաժանումներում օգտագործվող բիզնես հավելվածների կորպորատիվ միջավայրի աջակցումը։

  • Առնվազն 3 տարվա գործնական փորձ՝ օգտատերերին և բիզնես հավելվածներին աջակցություն ցուցաբերելու ոլորտում՝ կորպորատիվ ՏՏ միջավայրում,
  • Խնդիրների լուծման համակարգված և փաստերի վրա հիմնված մոտեցում՝ մի քանի համակարգեր և տեխնիկական թիմեր ընդգրկող խնդիրները հետազոտելու կարողությամբ,
  • Windows օպերացիոն համակարգի խորացված իմացություն՝ ներառյալ ծառայությունները, գործընթացները, լոգերը, օգտատերերի պրոֆիլները, թույլտվությունները, Group Policy-ն, դրայվերները, ծրագրային ապահովման կախվածությունները և վերլուծությունը,
  • Ցանցային տեխնոլոգիաների հիմնարար իմացություն՝ ներառյալ TCP/IP-ը, DNS-ը, DHCP-ը, պորտերը, VLAN-ները, Wi-Fi-ը, VPN-ները, պրոքսի սերվերները և Firewall-ներ, ինչպես նաև ցանցային կապի ստուգումների արդյունքները մեկնաբանելու կարողություն,
  • Desktop հավելվածների խնդիրների լուծման գործնական հմտություններ՝ ներառյալ տեղադրումը, կարգավորումը, գործարկման համար անհրաժեշտ հմտությունները,
  • Վեբ հավելվածների հարցումների մշակման, HTTP-ի և HTTPS-ի, status կոդերի, TLS սերտիֆիկատների, նույնականացման և հասանելիության իրավասությունների կառավարման սկզբունքների իմացություն,
  • Active Directory-ի, դոմենային նույնականացման, SSO-ի, MFA-ի և հասանելիության թույլտվությունների իմացություն, ներառյալ նույնականացման (Authentication) և հասանելիության իրավասությունների ստուգման (Authorization) ձախողումների տարբերակումը,
  • Կորպորատիվ համակարգերի, հեռավար աջակցության, սարքերի կառավարման և գործիքների հետ աշխատանքի փորձ, PowerShell-ի հիմնական հմտություններ՝ տեղեկատվություն հավաքելու և պարբերական առաջադրանքներն ավտոմատացնելու համար,
  • Խնդիրները մասնագիտական տեխնիկական լեզվով համապատասխան մասնագիտացված թիմերին հստակ ներկայացնելու, ինչպես նաև աշխատակիցներին խնդրի ազդեցությունն ու դրա լուծման ընթացքը պարզ և հասկանալի բացատրելու կարողություն,
  • Միջադեպերի լուծման գործընթացի նկատմամբ պատասխանատվության բարձր զգացում, փաստաթղթավորման հմտություններ, առաջադրանքների առաջնահերթությունները ճիշտ սահմանելու կարողություն և որոշումներ կայացնելու ունակություն։
  • Windows Performance Monitor, Sysinternals, browser developer tools, Wireshark, and centralized logging platforms-ի հետ աշխատելու փորձ։
  • Microsoft Intune-ի, Configuration Manager-ի կամ համակարգիչների կառավարման համարժեք հարթակների իմացություն։
  • Տարբեր ստորաբաժանումներում օգտագործվող՝ կազմակերպության գործունեության համար կարևոր հավելվածներին աջակցելու փորձ, ինչպես նաև խնդիրների և փոփոխությունների կառավարման գործընթացներին մասնակցություն,
  • Microsoft-ի տեխնոլոգիաների, ցանցային տեխնոլոգիաների կամ ITIL-ի ոլորտում համապատասխան հավաստագրերի առկայություն։