Building Services Clerk

VIVAYerevanstaffamveröffentlicht 16.10.2026

Your tasks

Շինությունների պահպանման մասնագետի հիմնական պարտավորությունն է ապահովել շենքերի, շինությունների և դրանցում առկա բոլոր համակարգերի անխափան, անվտանգ և երկարատև աշխատանքը: Այս մասնագետը պատասխանատու է ինչպես կանխարգելիչ աշխատանքների, այնպես էլ առաջացած անսարքությունների արագ վերացման համար:

  • Պատերի, առաստաղների, հատակի վնասվածքների վերացում (ծեփագործություն, ներկարարություն, ցեմենտ ավազ ),
  • Փականների, ծխնիների, ապակիների և մեկուսիչ շերտերի ստուգում, կարգավորում, անհրաժեշտության դեպքում փոխարինում,
  • Խողովակաշարերի, ծորակների, պոմպերի և սանտեխնիկական սարքավորումների կանոնավոր ստուգում, վերանորոգում կամ փոխարինում,
  • Ծանրություններ բարձրացնելու և ֆիզիկական աշխատանք կատարելու ունակություն,
  • Հնարավոր արտաժամյա կանչեր կամ հերթապահություն վթարային իրավիճակներում (ըստ անհրաժեշտության),
  • Անհրաժեշտության դեպքում կատարում է նաև այլ առաջադրանքներ ստորաբաժանման գործառույթների շրջանակներում,
  • Կատարել շենքի վերանորոգման աշխատանքներ,
  • Կատարել կահույքի վերանորոգում,
  • Կատարել սանհանգույցի և կոյուղու նորոգման հետ կապված աշխատանքներ
  • Կատարել գույքի կամ կահույքի տեղափոխում/տեղադրում,
  • Կատարել մաքրման այլ առաջադրանքներ (նաև ձմռանը շինությունների շրջակայքի մաքրում;
  • Կոսմետիկ վերանորոգման աշխատանքների հիմնական հմտություններ,
  • Փոքրածավալ վերանորոգման աշխատանքներն ինքնուրույն կատարելու ունակություն,
  • Սվաղման, ծեփամածիկով, հղկման և ներկման աշխատանքների հիմնական հմտություններ,
  • Ձեռքի գործիքները, էլեկտրագործիքները և վերանորոգման հիմնական սարքավորումներն անվտանգ ու արդյունավետ օգտագործելու ունակություն:

Requirements

  • Միջնակարգ կրթություն;
  • Էթիկայի նորմերին համապատասխան վարքագիծ,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմային աշխատանք և համագործակցություն: