Administration Services Department Administrative Assistant
Your tasks
Ադմինիստրատիվ ծառայությունների վարչության ադմինիստրատիվ օգնականը պատասխանատու է վարչության ամենօրյա գործառույթներին աջակցելու համար: Նա նաև ապահովում է վարչության ամենօրյա ադմինիստրատիվ աշխատանքների սահուն իրականացումը և ապահովում է վարչության հիմնական գործառույթների արդյունավետ կազմակերպումը:
- Աջակցել վարչության պետին շաբաթական/ամսեկան/ եռամսյակային հաշվետվությունների, ղեկավարությանը վերաբերող այլ փաստաթղթերի պատրաստման հարցում,
- Կապող օղակ հանդիսանալ վարչության բաժինների և վարչության պետի միջև,
- Ընթացք տալ ներքին և արտաքին փաստաթղթերը,
- Հետևել ամենօրյա ադմինիստրատիվ գործառույթներին, ինչպիսիք են հանդիպումների նշանակում, գնումների պահանջագրերի կազմում, արխիվացում և գրանցում, ճամփորդությունների պլանավորում, փաստաթղթերի գրանցում անհրաժեշտության դեպքում նաև այլ գործառույթների իրականացում,
- Պահպանել տվյալների բազաներ, կազմել ժամանակացույցեր կամ անհրաժեշտ հաշվետվություններ և ձևաթղթեր վարչության գործառույթներին, հանդիպումներին և պահանջներին համապատասխան,
- Կազմակերպել հանդիպումներ, ապահովել համապատասխան լոգիստիկայով,
- Մշակել և ընթացք տալ վարչության ելքային և մուտքային նամակագրությանը,
- Պատրաստել գաղտնի փաստաթղթերի նոմենկլատուրան,
- Մասնակցել ընթացակարգերով նախատեսված գաղտնի փաստաթղթերի ամսական և տարեկան աուդիտներին,
- Թարգմանել փաստաթղթեր անգլերենից ռուսերեն, հայերեն և հակառակը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կատարել բանավոր թարգմանություն,
- Պատասխանատու լինել շաբաթական,ամսական և կիսամյակային հաշվետվությունների (և ղեկավարությանն առնչվող այլ փաստաթղթերի կազմման համար:
Requirements
- Բակալավրի աստիճան,
- 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Ադմինիստրատիվ գործընթացների գերազանց իմացություն,
- Տվյալների մշակման գործընթացի լավ իմացություն,
- Հայերեն, ռուսերեն ևանգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Գերազանց համակարգչային հմտություններ. Lotus,1C, ITSM,
- Արդյունավետ կազմակերպական, միջանձնային և ժամանակի կառավարման հմտություններ,
- Էթիկայի նորմերին համապատասխան վարքագիծ,
- Արդյունավետ հաղորդակցական հմտություններ,
- Ծանրաբեռնված աշխատելու հմտություններ,
- Հաճախորդամետություն,
- Թիմային աշխատանք և համագործակցություն,
- Խնդիրների լուծման հմտություն: