Bartender
Վան Արդի ՍՊԸ-ն հրավիրում է փորձառու բարմենի մեր նոր ռեստօռանաին համալիրի թիմին միանալու համար։ Թեկնածուն պատասխանատու կլինի խմիչքների պատրաստման և մատուցման, հաճախորդների բարձրակարգ սպասարկման, ինչպես նաև բարի աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար։ Եթե դուք ունեք բարում աշխատելու փորձ, սիրում եք շփվել մարդկանց հետ և ապահովել հաճելի մթնոլորտ, ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր թիմում։
Պատրաստել և մատուցել ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ՝ համաձայն մենյուի և հաստատված բաղադրատոմսերի
Ապահովել հաճախորդների բարեհամբույր և պրոֆեսիոնալ սպասարկում
Պահպանել բարի մաքրությունն ու կազմակերպվածությունը
Հաշվառել և վերահսկել խմիչքների և անհրաժեշտ պարագաների պաշարները
Պատրաստել և ներկայացնել բարի շրջանառության հաշվետվություն
Պատրաստել բարը աշխատանքի սկզբում և ապահովել կարգուկանոն աշխատանքային օրվա ընթացքում
Հետևել սննդի անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերին
Աջակցել թիմին միջոցառումների և հատուկ առաջարկների իրականացման ընթացքում
Պատշաճ կերպով օգտագործել բարի սարքավորումները և պահպանել դրանք
Աշխատանքային փորձ բարմենի պաշտոնում
Խմիչքների պատրաստման հիմնական տեխնիկաների և կոկտեյլների իմացություն
Գինիների տեսակների և գինեգործության մասին իմացություն
Հաճախորդների հետ շփվելու և բարձրակարգ սպասարկում ապահովելու հմտություններ
Թիմում աշխատելու կարողություն և պատասխանատվության բարձր զգացում
Արագ և կազմակերպված աշխատելու ունակություն
Պատրաստակամություն` անհրաժեշտության դեպքում աշխատելու երեկոյան ժամերին, հանգստյան և տոնական օրերին (արտաժամյա աշխատանքի պարագայում նախատեսվում է երաշխավորված հավելավճար)
Խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականը info@vanardi.com էլ․ փոստի հասցեին կամ զանգահարել +374 95 508890
Ansprechpartner
Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.