Համապատասխանության վերահսկողության մասնագետ

UcomYerevanstaffamveröffentlicht 24.09.2026

Ucom-ը փնտրում է Համապատասխանության վերահսկողության մասնագետի։

Աշխատանքի պարտականություններ`

Իրականացնել ընթացակարգերի կազմման և ստանդարտների ներդրման աշխատանքներ

Վերահսկել ընկերությունում համապատասխանության քաղաքականությունների և կանոնների պահպանումը 

Բացահայտել, գնահատել և վերահսկել համապատասխանության ռիսկերը

Իրականացնել գնման մրցույթների մասնակիցների համապատասխանության ստուգում

Ստուգել գործարքների մասնակիցների փոխկապակցվածությունը և շահերի բախման առկայությունը

Իրականացնել թեկնածուների համապատասխանության ստուգում հավաքագրման գործընթացի շրջանակում

Հավաքագրել, վերլուծել և վարել համապատասխանության վերաբերյալ շտեմարանները

Ուսումնասիրել ազդարարման համակարգով ստացված տեղեկատվությունը և համապատասխան ստորաբաժանումների հետ կազմակերպել դրա լուծմանն ուղղված գործողություններ

Պահանջվող որակավորումներ`

Բարձրագույն կրթություն՝ իրավագիտության, տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման կամ հարակից ոլորտում

Համապատասխանության / ռիսկերի կառավարման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է

Վերլուծական և հաղորդակցման հմտություններ

Excel-ի լավ իմացություն

Ուշադրություն մանրուքների նկատմամբ