Շինարար

UcomYerevanstaffamveröffentlicht 04.11.2026

Մենք փնտրում ենք գրասենյակային բարեկարգման մասնագետ, որը Ucom ընկերության գլխամասում և սպասարկման կենտրոններում իրականացնելու է շինարարական աշխատանքներ։

Աշխատանքի պարտականություններ`

  • Էլեկտրամոնտաժման աշխատանքների մասնակի կատարում՝ վարդակների, լամպերի տեղադրում և, անհրաժեշտության դեպքում, որոշ ձևափոխությունների իրականացում
  • Միջսենյակային պատերի ձևափոխություն՝ գիպսակարտոնով
  • Կահույքի վերանորոգման աշխատանքների մասնակի կատարում` անիվների, ծխնիների, երեսպատման փոխարինում,
  • Դռների կարգավորում, կարգաբերում և փականների փոխարինում
  • Շրիշակների տեղադրում
  • Պատերի և առաստաղի սվաղում, հարթեցում, ներկում և նորոգման այլ աշխատանքների կատարում
  • Հատակների նորոգում, սալիկների փոխարինում
  • Սանտեխնիկայի տեղադրում և փոխարինում։

Պահանջվող որակավորումներ`

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
  • Շինարարական աշխատանքներ կատարելու փորձ
  • Ճկունություն, նորը սովորելու պատրաստակամություն
  • Ժամանակի ճիշտ կառավարում։