Գրանցման և ինֆո բաժնի աշխատակից | Դիլիջան
Բաժնի մասին
Գործառնությունների բաժինը պատասխանատու է Հայաստանում գործող բոլոր Թումո կենտրոններում ուսումնական փորձառության ամենօրյա համակարգման համար։ Թիմն ապահովում է, որ ուսանողները սահուն անցնեն Թումոյի ուսուցման բոլոր փուլերով՝ ինքնուսուցումից մինչև դասընթացներ և նախագծային աշխատարաններ՝ ստեղծելով համակարգված, ջերմ և ոգեշնչող միջավայր։
Հաստիքի մասին
Գրանցման և ինֆո բաժնի աշխատակիցը պատասխանատու է ուսանողների տվյալների գրանցման և պայմանագրային գործընթացների համակարգման, տվյալների բազայի ճշգրիտ և ամբողջական վարման, ինչպես նաև ուսանողներին և նրանց ծնողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար։ Այս դերում կարևոր են գերազանց հաղորդակցման հմտությունները, մանրուքների նկատմամբ ուշադրությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը և տարբեր թիմերի հետ արդյունավետ համագործակցությունը։
Դիմավորել Թումո ուսանողներին, ծնողներին և հյուրերին, պատասխանել նրանց հարցերին՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն
Հետևել ուսանողների մուտքերին և ելքերին, ինչպես նաև ապահովել կարգուկանոն սպասասրահում և Թումոյի տարածքում
Համակարգել ուսանողների պայմանագրային գործընթացները՝ ներառյալ պայմանագրերի կնքումը, փոփոխությունները, երկարաձգումը և դադարեցումը
Ապահովել, որ գրանցման գործընթացներն իրականացվեն հաստատված չափանիշներին, ընթացակարգերին և ներքին կանոնակարգերին համապատասխան
Պահպանել, թարմացնել և ապահովել ուսանողների տվյալների բազայի ճշգրտությունն ու ամբողջականությունը
Աջակցել միջոցառումների կազմակերպմանը
Պատրաստել և անմիջական ղեկավարին ներկայացնել հաշվետվություններ, առաջարկություններ և անհրաժեշտ մեկնաբանություններ
Փոխանցել առաջացած ցանկացած խնդիր համապատասխան բաժիններին և տեղեկացնել դրանց մասին անմիջական ղեկավարին
Բարձրագույն կրթական հաստատության ուսանող կամ շրջանավարտ
Գերազանց հաղորդակցման հմտություններ
Խնդիրներին արագ ու կառուցողական լուծումներ տալու կարողություն
Թիմում արդյունավետ համագործակցելու կարողություն
Մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն և պատասխանատու մոտեցում
Տվյալների մուտքագրման և տվյալների բազաների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն
Կրթության ոլորտում կամ դեռահասների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն
G-Suite (Docs, Sheets, Gmail) կամ MS Office ծրագրերի (Word, Excel, Outlook) իմացություն
Արտոնություններ
Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար
Աջակցություն աշխատանքային թույլտվության ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցում
Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին
5 լրացուցիչ արձակուրդային օրեր
Ծննդյան օրվա արձակուրդ
Կդիտարկվեն միայն այն հայտերը, որտեղ կցված է թարմացված ինքնակենսագրական (CV): Եթե դեռ չունես ինքնակենսագրական (CV), կարող ես ներբեռնել հետևյալ ձևանմուշը, լրացնել քո տվյալները և վերբեռնել դիմելիս։