Ուսուցանող մարզիչ | Կողբ (կես դրույք)

TUMO Center for Creative TechnologiesKoghbstaffamveröffentlicht 28.08.2026
Diese Stelle ist nicht mehr ausgeschrieben
Die Quelle hat die Anzeige entfernt — eine Bewerbung über den ursprünglichen Link ist nicht mehr möglich.

Թումոն նորարարական կրթական կազմակերպություն է, որտեղ 12–18 տարեկան պատանիները բացահայտում են տեխնոլոգիաների աշխարհը։ 

Թումո Ուսուցանող մարզիչը ուղղորդում և աջակցում է պատանիներին՝ օգնելով նրանց բացահայտել հետաքրքրությունները, գծել իրենց կրթական ուղին, և ստեղծել ոգեշնչող միջավայր, որտեղ գաղափարները վերածվում են իրական փորձի։

Եթե սիրում ես աշխատել դեռահասների հետ, հետաքրքրված ես տեխնոլոգիաներով ու ստեղծագործական ոլորտներով և ուզում ես ձեռք բերել աշխատանքային փորձ՝ սա քո հնարավորությունն է

Աջակցել ուսանողների ուսումնական առաջընթացին և օգնել նրանց հասնել իրենց նպատակներին

Ուղղորդել նրանց անհատական ուսումնական պլանի կազմման և վարժանքների իրականացման ընթացքում

Մասնակցել գործնական դասընթացների և նախագծերի կազմակերպմանն ու անցկացմանը

Ստեղծել ոգեշնչող և ընկերական միջավայր, որտեղ ուսանողները կզարգացնեն իրենց հետաքրքրությունները

Սիրում ես շփվել և հեշտությամբ լեզու ես գտնում դեռահասների հետ

Ունես տարրական գիտելիքներ Թումոյի ոլորտներից առնվազն մեկի մասին (անիմացիա, ծրագրավորում, դիզայն, ֆիլմերի ստեղծում) կամ պարզապես պատրաստակամություն սովորելու

Թիմային ես և ունես լավ հաղորդակցման հմտություններ

Ունես համացանցի հիմնական գործիքների կիրառման հմտություն

Ուսանող ես կամ Թումո շրջանավարտ, և ուզում ես համատեղել սովորելու և փորձ ձեռք բերելու հնարավորությունը

Արտոնություններ

Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար

Աջակցություն աշխատանքային թույլտվության ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցում

Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին

5 լրացուցիչ արձակուրդային օրեր

Ծննդյան օրվա արձակուրդ 

Կդիտարկվեն միայն այն հայտերը, որտեղ կցված է թարմացված ինքնակենսագրական (CV): Եթե դեռ չունես ինքնակենսագրական (CV), կարող ես ներբեռնել հետևյալ ձևանմուշը, լրացնել քո տվյալները և վերբեռնել դիմելիս