Ուսուցանող մարզիչ | Նոր Նորք
About the company
Թիմի մասին Գործառնությունների բաժինը պատասխանատու է Հայաստանում գործող բոլոր Թումո կենտրոններում ուսումնական փորձառության ամենօրյա համակարգման համար։ Թիմն ապահովում է, որ ուսանողները սահուն անցնեն Թումոյի ուսուցման բոլոր փուլերով՝ ինքնուսուցումից մինչև դասընթացներ և նախագծային աշխատարաններ՝ ստեղծելով համակարգված, ջերմ և ոգեշնչող միջավայր։
Your tasks
Հաստիքի մասին Ուսուցանող մարզիչը ուղղորդում և աջակցում է պատանիներին՝ օգնելով նրանց բացահայտել հետաքրքրությունները, գծել իրենց կրթական ուղին, և ստեղծել ոգեշնչող միջավայր, որտեղ գաղափարները վերածվում են իրական փորձի։
- Աջակցել ուսանողների ուսումնական առաջընթացին և օգնել նրանց հասնել իրենց նպատակներին
- Ուղղորդել նրանց անհատական ուսումնական պլանի կազմման և վարժանքների իրականացման ընթացքում
- Մասնակցել գործնական դասընթացների և նախագծերի կազմակերպմանն ու անցկացմանը
- Ստեղծել ոգեշնչող և ընկերական միջավայր, որտեղ ուսանողները կզարգացնեն իրենց հետաքրքրությունները
Requirements
Եթե սիրում ես աշխատել դեռահասների հետ, հետաքրքրված ես տեխնոլոգիաներով ու ստեղծագործական ոլորտներով և ուզում ես ձեռք բերել աշխատանքային փորձ՝ սա քո հնարավորությունն է։
- Սիրում ես շփվել և հեշտությամբ լեզու ես գտնում դեռահասների հետ
- Ունես տարրական գիտելիքներ Թումոյի ոլորտներից առնվազն մեկի մասին (անիմացիա, ծրագրավորում, դիզայն, ֆիլմերի ստեղծում) կամ պարզապես պատրաստակամություն սովորելու
- Թիմային ես և ունես լավ հաղորդակցման հմտություններ
- Ունես համացանցի հիմնական գործիքների կիրառման հմտություն
- Ուսանող ես կամ Թումո շրջանավարտ, և ուզում ես համատեղել սովորելու և փորձ ձեռք բերելու հնարավորությունը
What we offer
Արտոնություններ
- Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար
- Աջակցություն աշխատանքային թույլտվության ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցում
- Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին
- 5 լրացուցիչ արձակուրդային օրեր
- Ծննդյան օրվա արձակուրդ
How to apply
Կդիտարկվեն միայն այն հայտերը, որտեղ կցված է թարմացված ինքնակենսագրական (CV): Եթե դեռ չունես ինքնակենսագրական (CV), կարող ես ներբեռնել հետևյալ ձևանմուշը, լրացնել քո տվյալները և վերբեռնել դիմելիս։
Other
Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 30 ժամ, 4 աշխատանքային օր, ներառյալ հնարավոր աշխատանքը շաբաթ և կիրակի օրերին։ Աշխատանքային ժամերը նախատեսվում են հետևյալ միջակայքերում․ երկուշաբթի - ուրբաթ՝ 14:00 - 21:30 շաբաթ - կիրակի՝ 10:00 - 18:00