Junior Auditor
Junior
About the company
«Թրասթ Աուդիտ» ՓԲԸ-ն՝ JPA International միջազգային ցանցի անդամ, հրավիրում է նպատակասլաց և սովորելու պատրաստ մասնագետի՝ միանալու մեր աուդիտի թիմին Կրտսեր աուդիտորի պաշտոնում։
Մեր մասին «Թրասթ Աուդիտ» ՓԲԸ-ն Հայաստանում գործող աուդիտորական կազմակերպություն է և JPA International միջազգային ցանցի անդամ։ Իրականացնում ենք ֆինանսական հաշվետվությունների աուդիտ՝ Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան, հատուկ նպատակի և համաձայնեցված ընթացակարգերի առաջադրանքներ։ Մեր պատվիրատուներն առևտրային, ֆինանսական և ոչ առևտրային ոլորտների կազմակերպություններ են։
Your tasks
- Մասնակցելու եք տարբեր ոլորտների պատվիրատուների աուդիտի առաջադրանքներին՝ ավագ աուդիտորների ղեկավարությամբ,
- Կատարելու եք աուդիտի ընթացակարգեր ինչպես գրասենյակում, այնպես էլ պատվիրատուի մոտ,
- Հավաքելու և վերլուծելու եք պատվիրատուի ֆինանսական և այլ տեղեկատվություն,
- Կազմելու եք աշխատանքային փաստաթղթեր՝ ընկերության ներքին կանոնակարգին և ձևաթղթերին համապատասխան,
- Աշխատելու եք աուդիտի էլեկտրոնային գործիքներով և ծրագրային միջոցներով,
- Ապահովելու եք առաջադրանքների ժամկետների պահպանումը։
Requirements
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահական հաշվառման կամ տնտեսագիտության ոլորտում,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ աուդիտի ոլորտում,
- MS Office-ի (հատկապես Excel-ի) վստահ իմացություն, ՀԾ և 1C հաշվապահական ծրագրերի իմացություն,
- Վերլուծական մտածողություն և մանրամասների նկատմամբ ուշադրություն,
- Թիմում աշխատելու և սեղմ ժամկետներում որակյալ արդյունք ապահովելու կարողություն,
- Պատասխանատվություն և մասնագիտական բարեվարքություն։
Առավելություն կհամարվի
- ACCA կամ CAAA որակավորման ծրագրով սովորելը,
- ՖՀՄՍ-ների, ԱՄՍ-ների, ՀՀ հարկային և հաշվապահական հաշվառման օրենսդրության իմացությունը։
What we offer
Մենք առաջարկում ենք
- Գործնական փորձ միջազգային ստանդարտներով՝ տարբեր ոլորտների պատվիրատուների հետ,
- Ներքին ուսուցում և փորձառու մասնագետների անմիջական ղեկավարում,
- Մասնագիտական աճի հստակ ուղի՝ կրտսեր աուդիտորից մինչև ավագ աուդիտոր,
- Աջակցություն ACCA որակավորում ստանալու հարցում,
- Միջազգային ցանցի մասնագիտական նյութերից և ուսուցումից օգտվելու հնարավորություն,
- Մրցակցային աշխատավարձ։
How to apply
Դիմեք Staff.am-ի միջոցով՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։