Account Manager

Triple ConsultingYerevanstaffamveröffentlicht 04.09.2026

Triple Consulting հաշվապահական ընկերությունը փնտրում է Account Manager, ով կապահովի ընկերության հաճախորդների հետ ամենօրյա արդյունավետ հաղորդակցությունը և նրանց հարցումների համակարգված փոխանցումը հաշվապահական թիմին։

Այս դերում Account Manager-ը հանդիսանալու է հաճախորդի և հաշվապահական թիմի միջև հիմնական կապող օղակը՝ ընդունելով և հստակեցնելով հաճախորդների հարցումները, դրանց հիման վրա ձևակերպելով համապատասխան առաջադրանքներ և հետևելով դրանց ընթացքին։

Հաճախորդների հաղորդագրությունների և հարցումների ընդունում և ժամանակին արձագանքում

Հաճախորդների կարիքների և հարցումների ճիշտ ընկալում և անհրաժեշտության դեպքում հստակեցում

Հաճախորդներից ստացված հարցումների հիման վրա առաջադրանքների ստեղծում և փոխանցում համապատասխան հաշվապահներին

Առաջադրանքների կատարման ընթացքի հետևում և անհրաժեշտության դեպքում հիշեցումների ու follow-up-ների իրականացում

Հաճախորդներին իրենց հարցումների և առաջադրանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

Հաճախորդների և հաշվապահական թիմի միջև արդյունավետ հաղորդակցության ապահովում

Հաճախորդների ընթացիկ խնդիրների և հարցերի համակարգում

Հաճախորդների հետ երկարաժամկետ և վստահելի աշխատանքային հարաբերությունների պահպանում

Բարձրագույն կրթություն

Հաճախորդների սպասարկման, Account Management-ի կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Հայերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն

Ռուսերենի և անգլերենի միջին կամ ավելի բարձր մակարդակի իմացություն

Միաժամանակ մի քանի հաճախորդի և առաջադրանքի հետ կազմակերպված աշխատելու կարողություն

Համակարգչային և թվային գործիքներով աշխատելու լավ հմտություններ

Հաճախորդի հարցումը ճիշտ հասկանալու, հստակ ձևակերպելու և համապատասխան աշխատակցին փոխանցելու կարողություն

Ինքնակենսագրականներն ուղարկել hr@triple-c.am էլ. փոստին՝ վերնագրում նշելով պաշտոնը:

Ansprechpartner

Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.