Զանգերի կենտրոնի մասնագետ ք. Երևան

"Telecom Armenia" OJSCYerevanstaffamveröffentlicht 17.08.2026
Diese Stelle ist nicht mehr ausgeschrieben
Die Quelle hat die Anzeige entfernt — eine Bewerbung über den ursprünglichen Link ist nicht mehr möglich.

Team Telecom Armenia-ն  փնտրում է Զանգերի կենտրոնի մասնագետներ ք. Երևանում, ովքեր կապահովեն անմիջական կապն ընկերության և իր ներկա/ապագա հաճախորդների միջև։ Հաջողակ թեկնածուն հնարավորություն կստանա աշխատել 100 ամյա պատմություն ունեցող կազմակերպությունում՝ աշխատելով ամենաժամանակակից տեխնոլոգիական լուծումների հետ։  Աշխատանքի ճկուն՝ հերթափոխային գրաֆիկը (ներառում է և գիշերային, և ցերեկային գրաֆիկ), ինչպես նաև մասնագիտական աճի հնարավորությունը, այն դարձնում է ավելի գրավիչ։

Բացահայտել հաճախորդի կարիքները և տրամադրել ամբողջական տեղեկատվություն:

Ուսումնասիրել հաճախորդի խնդիրները և հնարավորության դեպքում լուծել դրանք կամ տրամադրել այլընտրանքային առաջարկներ: 

Լուծման անհնարինության դեպքում փոխանցել խնդիրները ընկերության այլ ստորաբաժանումներին:

Հաճախորդներին տրամադրել առաջին մակարդակի  տեխնիկական աջակցություն:

Հաճախորդամետության և հաճախորդի բարձր գոհունակության ապահովումով հասնել հաճախորդի պահպանմանը։

Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն։

 Հայերեն և ռուսերեն լեզուների  գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;

Պատասխանատվության զ գ ացում  և սովորելու բարձր ունակություն;

Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներ հարթելու հմտություններ;

Համակարգչային գիտելիքների գերազանց տիրապետում՝ MS Office tools (Excel, Word):

Փոխհատուցումներ և արտոնություններ

Առողջության ապահովագրություն;

Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն (day off)

Այլ արտոնություններ: