Վերահսկման և մոնիտորինգի մասնագետ
About the company
Team Telecom Armenia ընկերության ֆինանսական տնօրինությունը փնտրում է Վերահսկման և մոնիտորինգի մասնագետ
Your tasks
- Ստուգել ստորաբաժանումների կողմից ներկայացված հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերը և պատրաստել վճարման հայտեր:
- Վերահսկել առանց պայմանագրերի, ցածր արժեքով գնումների հետ կապված գործընթացները:
- Պատրաստել ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման ակտեր:
- Վերահսկել պայմանագրերով նախատեսված ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման ժամկետները և անհրաժեշտության դեպքում կատարել տույժերի/տուգանքների հաշվարկ։
- Ֆունկցիոնալ ստորաբաժանման հետ համաձայնեցնել տույժերի/տուգանքների հաշվարկները, պատրաստել և ուղարկել փոխհատուցման հաշիվները մատակարար կազմակերպություններին:
- Մատակարար կազմակերպությունների հետ ստուգել և համաձայնեցնել ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման փաստաթղթերը, հաշիվ-ապրանքագրերը և ակտերը:
Requirements
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտներում;
- Ցանկալի է առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Հաշվապահական հաշվառման հիմունքների իմացություն;
- ՀԾ-ի իմացությունը դիտվում է որպես առավելություն;
- Հաղորդակցվելու և համագործակցելու գերազանց ունակություններ;
- Նախաձեռնողականություն, պատասխանատվություն, պարտաճանաչություն;
- Բարդ իրավիճակներում աշխատելու կարողություն;
- Ժամանակը կառավարելու ու վերջնաժամկետները պահպանելու կարողություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն:
How to apply
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել CV hrm@telecomarmenia.am էլ հասցեին։
Ansprechpartner
Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.