Intern in digital marketing division
Մենք փնտրում ենք #առաջադեմ, #նորարար ու #թիմային փորձնակներ՝ Թվային մարքեթինգի բաժնում իրենց մասնագիտական քայլերը կատարելու նպատակով:
Ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա համատեղել ուսումը աշխատանքի հետ, ունենալ ֆինանսական եկամուտ, ինչպես նաև զարգացման հեռանկարներ։
Ծրագրին մասնակցության նպատակով նախապատվությունը տրվում է վերջին կուրսի ուսանողներին։*
Պայմաններ․*
Գրաֆիկը՝ 5 օրյա աշխատանքային գրաֆիկ։ Ուսանողների համար աշխատանքային գրաֆիկը ճկուն է։
Տևողությունը՝ 3-8 ամիս։
Պայմանագրի տեսակ՝ ծառայությունների մատուցման պայմանագիր
Պարտականություններ՝
- Թարմացնել Team E-Shop-ի կոնտենտը՝ ապրանքների ցանկ, գնացուցակներ, ակցիաներ։
- Թարմացնել, ավելացնել https://telecomarmenia.am կայքի կոնտենտը։
- Կատարել մարքեթինգային նախագծերի հետ կապված վարչական և կազմակերպչական աշխատանքներ։
Պահանջվողհմտություններևորակավորումներ`
- Բարձրագույն ուսումնական հաստատության վերջին կուրսի ուսանողներ՝ մարքեթինգի կամ սոցիոլոգիայի ոլորտներում;
- Հայերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Վերլուծական մտածողություն;
- Թվային հարթակների աշխատանքի մասին տեղեկացվածություն;
- Հաղորդակցվելու և համագործակցելու գերազանց հմտություններ;
- MS Office ծրագրերի (Excel, Word, Power Point) իմացություն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@telecomarmenia.am էլ. փոստի հասցեին։
Ansprechpartner
Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.