B2B sales senior specialist
Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է թեկնածուներ Կորպորատիվ ( B2B ) վաճառքների ավագ մասնագետ- ի թափուր հաստիքը համալրելու նպատակով ։
Ներգրավել նոր կորպորատիվ հաճախորդներ և զարգացնել գործող հաճախորդների բազան։
Բացահայտել հաճախորդների բիզնես կարիքները և առաջարկել համապատասխան լուծումներ։
Ներկայացնել ընկերության ծառայություններն ու պրոդուկտները (ինտերնետ, ֆիքսված/բջջային կապ, տվյալների փոխանցում, cloud ծառայություններ և այլն) պոտենցիալ հաճախորդներին։
Վարել բանակցություններ, պատրաստել կոմերցիոն առաջարկներ և պայմանագրեր։
Ապահովել վաճառքի պլանների և սահմանված KPI-ների իրականացումը։
Կառավարել վաճառքի ամբողջ գործընթացը՝ առաջին կապից մինչև գործարքի ավարտ։
Կատարել շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն։
Պահպանել և զարգացնել երկարաժամկետ հարաբերություններ կորպորատիվ հաճախորդների հետ։
Համակարգել աշխատանքները ներքին տեխնիկական և սպասարկման թիմերի հետ՝ ծառայությունների արդյունավետ մատուցման նպատակով։
Բարձրագույն կրթություն;
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտներում;
Վաճառքի տեխնոլոգիաների իմացություն;
Հեռահաղորդակցության ոլորտի ծառայությունների և տեխնոլոգիաների իմացությունը ցանկալի է;
Բանակցություններ վարելու գերազանց հմտություններ;
Հաճախորդակենտրոն մտածելակերպ և հաղորդակցման բարձր ունակություններ;
Մարդկանց հետ բարդ իրավիճակներում շփվելու ունակություն;
Պատասխանատվության զգացողություն;
Ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն;
Արդյունքներին հասնելու համառություն;
Համակարգչային գերազանց գիտելիքներ`MS Office, Power Point;
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV hrm@telecomarmenia.am հասցեին:
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Կորպորատիվ (B2B) վաճառքների ավագ մասնագետ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը ` www.telecomarmenia.am
Ansprechpartner
Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.